52 մլն դրամ՝ Գյումրիում Երևանի օրեր կազմակերպելու համար․ գնումները կատարվել են մեկ անձից

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

«Երևանի օրերը Գյումրիում» ծրագիրն արժեցել է 52 մլն 721 հազար դրամ։ Այս մասին Factor.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գերատեսչության փոխանցմամբ՝ միջոցառումները կազմակերպվել են մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով։

49 մլն դրամի պայմանագիր է կնքվել «Արվեստ23» ՀԿ-ի հետ, որի շրջանակներում կազմակերպվել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և «Ռեինկարնացիա» խմբի համերգը։ Ըստ գնումների պետական համակարգի՝ «Արվեստ23» ՀԿ-ի կողմից սա միակ և այն էլ բազմամիլիոնանոց ծառայությունների մատուցումն է։

1 մլն 600 հազար դրամի պայմանագիր էլ կնքվել է «Ս. Սարգսյանի անվան համազգային պետական թատրոն» ՊՈԱԿ-ի հետ, որը ցուցադրել է «…Եվ նորից գարուն» ներկայացումը։

1 մլն 100 հազար դրամի շրջանակներում «Շշուկ» ՍՊԸ-ն կազմակերպել է «Art and Crafts souvenirs» ցուցահանդեսը՝ տաղավարներ տրամադրելով հուշանվերների վաճառքով զբաղվող անհատներին ու կազմակերպություններին։ Այս ընկերությունը պետական կառույցներին ծառայություններ է մատակարարում դեռ 2016 թվականից, այդ թվում՝ ոչ միայն Երևանի քաղաքապետարանին, այլև Հանրային հեռուստաընկերությանը, ԱԳ, Էկոնոմիկայի և Սփյուռքի նախարարություններին։ Չնայած ընկերության սեփականատերը ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Առուշան Հակոբյանն է, սակայն, նրա պաշտոնավարման տարիներին իր իսկ ընկերությունը մեկ անձից գնման ընթացակարգով ծառայություններ է մատացուել նաև Բարձր դատարանին։ Առուշանյանն ավելի վաղ «Հետք»-ին պարզաբանել էր, որ շահերի բախում չի տեսնում, քանի որ ինքը սեփականատերն է, բայց ոչ գործադիր տնօրենը։

300 հազար դրամով էլ «Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն» ՊՈԱԿ-ը Գյումրիում «Կոկորդիլոսը» ներկայացումն է ցուցադրել։

Չորս ընկերությունների հետ պայմանագրերը կնքվել են 2022 թվականի հուլիսի 20-ին, իսկ միջոցառումները տեղի են ունեցել սեպտեմբերի 2-3-ին։

Նարեկ Կիրակոսյան