Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը (ՈւԱԾ) հայտարարել է, որ «անհերքելի ապացույցներ» է գտել Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի, Չեչնիայի Ռոսգվարդիայի զորքերի փոխհրամանատար Դանիիլ Մարտինովի ու առանձին «Հարավ» գումարտակի 249-րդ տակտիկական խմբի հրամանատար Հուսեյն Մեժիդովի կողմից ռազմական հանցագործություններ կատարելու մեջ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ ՈւԱԾ-ն Կադիրովին մեղադրել է Ուկրաինայի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով՝ ագրեսիվ պատերազմ ծրագրելը, նախապատրաստելը, սանձազերծելը …

