Հրադադար չկա. ԵՄ դիտորդների տեղակայումը կզսպի՞ Բաքվին. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին Հայաստան ժամանող Եվրամիության դիտորդական առաքելության համար նախապես սահմանված երկամսյա ժամկետը երկարացնելու անհրաժեշտություն առայժմ չի տեսնում։ Այսօր գործադիրի նիստին Փաշինյանն ասաց՝ տեղյակ է փորձագիտական դաշտում ծավալված քննարկումներից, թե պետք է երկարացնել ԵՄ առաքելության ժամկետը կամ այն դարձնել մշտական, սակայն ասաց՝ հարցը խորը կքննարկեն, եթե նման անհրաժեշտություն տեսնեն։

Թե Եվրամիության 40 քաղաքացիական դիտորդները հայ-ադրբեջանական սահմանի կոնկրետ ո՞ր հատվածներում կտեղակայվեն, դեռևս պարզ չէ։ Այդ հարցերով այժմ զբաղվում է հոկտեմբերի 14-ից Երևան ժամանած ԵՄ տեխնիկական գնահատման խումբը։

Հայ-ադրբեջանական սահմանին նրանց տեղակայման մասին պայմանավորվածություն ձեռք էր բերվել Պրահայի քառակողմ հանդիպման ժամանակ։ Թե ինչո՞ւ երկու ամսով և ինչպե՞ս պետք է տեղակայվի 40 հոգանոց խումբը հայ-ադրբեջանական սահմանին, մանրամասներ հայտնի չեն։ Թեև օրեր առաջ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտնել էր, որ Երևանն այդ առաքելությունից ակնկալում է նախ փաստահավաք աշխատանք՝ ցույց տալու, որ հենց ադրբեջանական Զինված ուժերն են ներխուժել Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածք, այդուհանդերձ, ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը համարում է, որ դիտորդների կարգավիճակն ու գործառույթներն անորոշ են։

Այն, որ դիտորդների թիվը բավարար չէ ամբողջ սահմանի երկայնքով տեղակայվելու համար, ընդունում են նաև իշխանության ներկայացուցիչները։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանն ասում է՝ երաշխիք չկա, որ թիվը կավելանա կամ սահմանված երկամսյա ժամկետը կերկարացվի։

Մինչ Հայաստանի սահմանին ակտիվ աշխատանք է տարվում դիտորդների տեղակայման հարցով, Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով խախտում է հրադադարը։ Իշխանական պատգամավորը խոստովանում է՝ դիտորդների տեղակայումը երաշխիք չէ, որ հակառակորդը չի շարունակի կրակել։

Իշխանության տարբեր ներկայացուցիչներ նաև շեշտում են, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագրի ստորագրման ակնկալիք ունեն։ Հնարավո՞ր է, որ սահմանված երկամսյա ժամկետը կապված է այդ գործընթացի հետ, Վիգեն Խաչատրյանն ասում է՝ չի բացառվում։

Երեկ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 21-27-ը կառավարության հրավերով ԵԱՀԿ-ն Հայաստան կուղարկի կարիքների գնահատման խումբ։ Այցի նպատակն է՝ գնահատել իրավիճակը որոշ սահմանամերձ շրջաններում։ Միջազգային փորձագետներից և ԵԱՀԿ քարտուղարության ներկայացուցիչներից կազմված տեխնիկական թիմը կայցելի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տարածքներ և կխորհրդակցի համապատասխան ազգային և տեղական շահագրգիռ կողմերի, ինչպես նաև տեղում միջազգային գործընկերների հետ: Ավելի վաղ էլ արտաքին գործերի նախարարը հայտնել էր, որ քննարկվում է նաև Հայաստան-Ադրբեջան սահմանին ԵԱՀԿ դիտորդներ գործուղելու թեման:

Ադրբեջանի ԱԳՆ-ն արդեն հասցրել է դժգոհությամբ արձագանքել ԵԱՀԿ առաքելության՝ Հայաստան կատարելիք այցին՝ պնդելով, թե այն չունի որևէ մանդատ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան