Թրամփը միտումնավոր կեղծ տեղեկություններ է հայտնել ընտրություններում հնարավոր կեղծիքների մասին

Լուրեր

31.10.2026 | 22:55
Հայտնաբերվել է զինծառայողի դի. ՊՆ
31.10.2026 | 22:35
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան դուրս եկավ եզրափակիչ
31.10.2026 | 19:51
Քննարկվել են ՀՀ և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարները
31.10.2026 | 19:30
Թանկ ու թվային Հայաստան․ ինչ կփոխվի վաղվանից օտարերկրացիների համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 19:19
«Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը»․ Ժաննա Անդրեասյան
31.10.2026 | 19:15
Ավարտեցինք COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով. ՇՄ նախարար
31.10.2026 | 19:10
Քննարկվել են Հայաստանի և Ծոցի համագործակցության խորհրդի միջև փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 18:51
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
31.10.2026 | 18:27
Փոփոխություն կամավոր ատեստավորման կարգում. կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծ
31.10.2026 | 17:52
Վանաձորում վթարի է ենթարկվել շտապօգնության մեքենա
31.10.2026 | 17:23
Երևանում բացվել է «ՀայՓաս»-ի երկրորդ գրասենյակը
31.10.2026 | 16:57
Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են փոխգործակցության հարցեր
31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
Բոլորը

ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը միտումնավոր խեղաթյուրել է 2020 թվականի նախագահական ընտրություններում հնարավոր կեղծիքների մասին տվյալները։ Այս մասին ասված է Կալիֆորնիայի շրջանային դատարանի դատավոր Դեյվիդ Քարթերի՝ չորեքշաբթի՝ հոկտեմբերի 19-ին հրապարակված որոշման մեջ։ Դատարանը Սպիտակ տան նախկին ղեկավար Ջոն Իսթմանի փաստաբանից պահանջում է մինչև հոկտեմբերի 28-ը էլեկտրոնային նամակագրություն տրամադրել Թրամփի հետ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովին, որը հետաքննում է Կապիտոլիումի գրոհը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

2020 թվականի նոյեմբերին կայացած նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթել է դեմոկրատ Ջոզեֆ Բայդենը, Թրամփը և նրա համախոհները տասնյակ հայցեր են ներկայացրել քվեարկության ժամանակ ենթադրյալ զանգվածային խախտումների վերաբերյալ։ Մասնավորապես, Ջորջիա նահանգում ներկայացված հայցում, որը վկայակոչում է Կալիֆորնիայի դատավորը, Սպիտակ տան ղեկավարի փաստաբանները, ի թիվս այլ հարցերի, պնդում են, որ շրջաններից մեկում հաշվվել է 10 315 մահացածի ձայն: Ավելի ուշ Իսթմանը նամակում գրել է, որ Թրամփին տեղեկացրել են, որ իրեն տրամադրված որոշ տեղեկություններ սխալ են: Այնուամենայնիվ, նախագահը և նրա փաստաբանները, ի վերջո, նույն սխալ թվերով հայց են ներկայացրել, և Թրամփը երդվել է, որ ինչքանով ինքը գիտի, բոլոր տեղեկությունները ճիշտ են, նշվում է դատավոր Քարթերի հրամանում:

«Էլեկտրոնային նամակները ցույց են տալիս, որ նախագահ Թրամփը գիտեր, որ ընտրակեղծիքների վերաբերյալ կոնկրետ տվյալները սխալ են, բայց շարունակել է դրանք տարածել ինչպես դատական փաստաթղթերում, այնպես էլ հանրության շրջանում», – ընդգծում է Կալիֆորնիայի դատարանը:

Հիշեցնենք, որ Կապիտոլիումի գրոհը տեղի է ունեցել 2021 թվականի հունվարի 6-ին Թրամփի կողմնակիցների հանրահավաքի ժամանակ, որոնք չէին ճանաչել քվեարկության արդյունքները։ Բողոքի ցույցերը հանգեցրել էին ոստիկանության հետ լայնամասշտաբ բախումների։ Հարձակման էր ենթարկվել 140 ոստիկան, 5 մարդ մահացել էր։

Տաթև Ֆռանգյան