Ֆրանսիացի հարյուր պատգամավորներ, հիմնականում՝ ձախերը, դատապարտել են Հյուսիսային Սիրիայում քրդերի դեմ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պատերազմի քաղաքականությունը։ Այս մասին գրում է AFP-ն, որին վկայակոչում է Turkish Minute-ը։ Պատգամավորների հայտարարության մեջ նշվում է, որ մինչ աշխարհը կենտրոնացած է Ուկրաինայի ուղղությամբ, որտեղ Ռուսաստանի ռազմական հանցագործությունները բազմապատկվում են, Էրդողանն «արյունալի հարձակում» է ծրագրում Սիրիայի հյուսիսում քրդերի դեմ։ Ըստ …

