Հայաստանն ինքը պետք է որոշի, թե որն է իր առաջընթացի լավագույն ուղին. ԱՄՆ կոնգրեսական

Լուրեր

05.08.2026 | 10:00
ԱԺ-ում քննարկվում է Վահագն Ալեքսանյանին փոխնախագահ ընտրելու հարցը. ՈՒՂԻՂ
05.08.2026 | 09:55
Իրավիճակը է հանրապետության ճանապարհներին և Լարսում
05.08.2026 | 09:41
Ճամբարակում գազամատակարարման ընդհատումներ կինեն
05.08.2026 | 09:30
Հայտնի է Մոհամեդ Սալահի նոր ակումբը
04.08.2026 | 23:29
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
04.08.2026 | 23:08
Հաշտարարների պալատի կրթական ծրագիրը ստացել է պետական երաշխավորում
04.08.2026 | 22:42
Վերականգնվել է վթարի հետևանքով խափանված էլեկտրամատակարարումը․ ՏԿԵՆ
04.08.2026 | 22:32
Այս պահին սեղանին կոնկրետ առաջարկ չկա. Եվրահանձնաժողովի խոսնակը՝ ՀՀ-ում ներգաղթյալների կենտրոն բացելու մասին
04.08.2026 | 21:56
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիան» կամային հաղթանակ տարավ «Ցելյեի» նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 21:42
Սահակ Պետրոսյանը նշանակվել է ԱԺ նախագահի օգնական
04.08.2026 | 21:30
Երկու տարվա նորոգումից հետո Բելգիայի միապետի աշխատավայրը բացվել է այցելուների համար․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
Բոլորը

«Ամերիկայի ձայն»-ը զրուցել է Հայաստան կատարած այցի վերաբերյալ կոնգրեսական պատվիրակության ղեկավար Դեյվիդ Փրայսի ու պատվիրակության անդամ, կոնգրեսական Էնդրյու Լևինի հետ

Վերջին շրջանում ամերիկյան կոնգրեսական պատվիրակությունների այցերը Հայաստան վկայում են երկրի նկատմամբ բարձր հետաքրքրության և ուշադրության մասին․ «Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայությանն է ասել վերջերս Հայաստան այցելած կոնգրեսական պատվիրակության ղեկավար, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի նախագահ Դեյվիդ Փրայսը:

«Հայաստանի խնդիրները իր հարևանների հետ, ինչպես նաև Հայաստանի կայուն ժողովրդավարական զարգացումը գրավել է մեր ուշադրությունը: Մեր պատվիրակությունը, միգուցե, չուներ այն բարձրաստիճան կարգավիճակը՝ համեմատած խոսնակ Փելոսիի այցի հետ, սակայն նման ներգրավվածությունն արդեն շարունակվում է երկար ժամանակ»,- նշում է նա:

Կոնգրեսական Փրայսը շեշտում է՝ Հայաստանն ավելի քան երկու տասնյակ երկրների խորհրդարանների շարքում է, որոնց հետ առկա է ուղիղ ներգրավվածություն, իր գլխավորած Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի շրջանակում:

«Կոնգրեսական մեր պատվիրակության այցը հետապնդում էր ոչ միայն երկկողմանի խնդիրների քննարկում, այլ նաև ինստիտուցիոնալ փոխգործակցություն»,- պնդում է Փրայսը:

Հայաստան այցելած պատվիրակության մեկ այլ կոնգրեսական Էնդրյու Լևինը ևս կարևորում է ամերիկացի օրենսդիրների ու հատկապես խոսնակ Նենսի Փելոսիի այցը Հայաստան:

«Կարծում եմ՝ դա ի ցույց է դնում, որ ԱՄՆ Կոնգրեսը շատ հետաքրքրված է Հայաստանով, աջակցում է Հայաստանին, ողջունում և խրախուսում է Հայաստանի ժողովրդավարության զարգացումը և սկզբունքները»,- շեշտում է կոնգրեսական Լևինը:

Կոնգրեսականներին մտահոգում է Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը:

«Մենք շատ մտահոգված ենք Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանության հարցով: Մեզ համար անընդունելի են Հայաստանի տարածքի վրա հարձակումները, ներխուժումը կամ այլ խնդիրներ, որոնք ստեղծում է այստեղ Ադրբեջանը»,- պնդում է Լևինը:

«ԱՄՆ-ի դիրքորոշումն է, որ Ադրբեջանը պետք է զերծ մնա Հայաստանի տարածք ցանկացած ներխուժումից: Անընունելի են տեսանյութերում պատկերված ադրբեջանցիների վերաբերմունքը գերիների նկատմամբ: Բոլոր կողմերը պետք է աշխատեն Մինսկի խմբի գործընկերների և այլ միջնորդների հետ՝ կայուն խաղաղության համաձայնագրին հասնելու համար»,- հայտարարում է Փրայսը:

Օրենսդիրները վստահեցում են՝ ըմբռնումով ենք մոտենում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին: Կոնգրեսական Լևինը կարծում է, որ Հայաստանում առկա է մտահոգություն, որ Ռուսաստանը չի պաշտպանել Հայաստանին ադրբեջանական հարձակումից՝ գոյություն ունեցող պայմանագրերի հիման վրա:

«Խնդիր չէ, եթե Հայաստանը ցանկանում է բարեկամ լինել ու հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ: Մենք պարզապես ասում ենք, որ ցանկանում ենք ևս օգնել Հայաստանին պաշտպանվել»,- ասում է Լևինը:

«Միացյալ Նահանգները երբեք չի պնդել, որ մեզ հետ բարեկամական և աջակցող հարաբերությունները բացառում են բարեկամական հարաբերություններ տարածաշրջանի այլ երկրների հետ։ Դա իրատեսական չէ: Մենք հասկանում ենք, որ Հայաստանը վերջին մի քանի տարիների ընթացքում ունեցել է շատ դժվար ժամանակաշրջան և հիմքեր ունի կասկածի տակ դնելու անվտանգության ոլորտում իր որոշ պայմանավորվածությունների արդյունավետությունը»,- շեշտում է Փրայսը:

Կոնգրեսական Փրայսի խոսքով էլ Ռուսաստանի սանձազերծած անհիմն պատերազմն ընդդեմ Ուկրաինայի շեղել է Մոսկվայի ուշադրությունն այլ տարածաշրջաններից:

«Մենք տպավորված ենք, որ ներկա պայմաններում, ներառյալ Ադրբեջանի հետ վերսկսված հակամարտությունը, Հայաստանը հավատարիմ է մնացել ժողովրդավարական զարգացման ուղուն, ինչպես նաև ամրապնդել բարեկամական հարաբերությունները մեր երկրի հետ: Մենք ցանկանում ենք պատասխանել նույն կերպ»,- շեշտում է Փրայսը:

Խոսելով հայ-ամերիկյան ռազմական հարաբերությունների հնարավոր խորացման մասին՝ կոնգրեսական Լևինը շեշտում է՝ Հայաստանն ինքնիշխան երկիր է և ինքը պետք է որոշի, թե որն է իր առաջընթացի լավագույն ուղին:

«Մենք հարգում ենք Հայաստանի ինքնիշխանությունը և հասկանում, թե ինչպիսին է դրա աշխարհագրական դիրքը: Մենք այստեղ ենք և մեկնում ենք մեր բարեկամության ձեռքը՝ պատրաստակամություն հայտնելով օգնելու Հայաստանին»,- նշում է Լևինը:

Նրա պնդմամբ ինչպես ԱՄՆ Կոնգրեսում, այնպես էլ վարչակազմում առկա է ցանկություն՝ քննարկելու Հայաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման հարցը: