Գերմանիա Թուրքիայի քաղաքացիների ապօրինի հոսքը կտրուկ աճել է

Լուրեր

31.10.2026 | 16:36
Հայաստանում բացվել է «ՀայՓաս» ընկերության տվյալների կենտրոնը
31.10.2026 | 16:06
Արթուր Ոսկանյանը, Հովհաննես Հակոբյանն ու Էրիկ Հովսեփյանը՝ ԱԱ բրոնզե մեդալակիրներ
31.10.2026 | 15:55
Ծանրամարտի ԱԱ. Գոռ Սահակյանը վնասվածք է ստացել
31.10.2026 | 15:35
Առաջիկա օրերին հանրապետության առանձին շրջաններում անձրև կտեղա
31.10.2026 | 15:07
Միրզոյանն ու Լիբանանի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ համագործակցության զարգացումը
31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
Բոլորը

2022 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում, 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, 254 տոկոսով աճել է Գերմանիա անօրինական մուտք գործած Թուրքիայի քաղաքացիների թիվը։ Այս մասին հայտնում է DW-ի թուրքական ծառայությունը՝ վկայակոչելով գերմանական ոստիկանության տվյալները, գրում է Turkish Minute-ը։

Մյունխենի ոստիկանության դաշնային վարչությունից ստացված տվյալների համաձայն՝ 2022 թվականի հունվարից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում Գերմանիա է ժամանել Թուրքիայի 5․362 քաղաքացի՝ 2021-ի նույն ժամանակահատվածի 2․531 և 2020-ի 1․629 քաղաքացու դիմաց։ Նշվում է, որ Թուրքիայի քաղաքացիների թիվը, որոնք մարդկանց մաքսանենգության մեջ են մեղադրվում, 2022 թվականին 538 տոկոսով աճել է՝ 2020-ի համեմատ։

Թուրքերը, որոնք մաքսանենգներին մոտ 6000-8000 եվրո են վճարում Գերմանիա հասնելու համար, օգտագործում են Բալկանյան ճանապարհը՝ Չեխիայով կամ Ավստրիայով։

Նշվում է, որ այս տարվա առաջին ութ ամիսներին Թուրքիայի քաղաքացիներից ընդունվել է քաղաքական ապաստանի դիմումների միայն 30 տոկոսը։ Այս ցուցանիշը հունվարից մարտ ընկած ժամանակահատվածում կազմել է 34 տոկոս:

Հազարավոր մարդիկ ստիպված են եղել լքել Թուրքիան 2016 թվականի հուլիսի հեղաշրջման փորձից հետո, որից հետո Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը լայնածավալ ճնշում է սկսել ոչ հավատարիմ քաղաքացիների նկատմամբ՝ հակահեղաշրջման պայքարի պատրվակով: Մարդկանց մի մասը ստիպված են փախչել երկրից ապօրինի կերպով Էգեյան ծովով կամ Էվրոս գետով, քանի որ նրանց անձնագրերը չեղարկվելեն կառավարության հաստատած արտակարգ դրության հետևանքով, դիմել են Եվրոպայում ու այլ երկրներում քաղաքական ապաստանի համար։

Էմմա Չոբանյան