Վրաստանի հաշտության և քաղաքացիական իրավահավասարության հարցերով պետնախարար Թեա Ախվլեդիանին ճանաչողական հանդիպում է ունեցել Վրաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Սմբատյանի հետ, տեղեկացնում է պետնախարարի գրասենյակը, փոխանցում է Aliq Media-ն։ Պետնախարար Ախվլեդիանին շնորհավորել է Աշոտ Սմբատյանին դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել դիվանագիտական գործունեության մեջ՝ Վրաստանի և Հայաստանի միջև բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների …

