Քննարկվել է երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը․ ՌԴ-ում է պաշտպանության փոխնախարարը
Աշխատատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանը նոյեմբերի 4-ին հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի հետ․ տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
Զրուցակիցները քննարկել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացքը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: