«Հայկական բանակի համար ամենալավ տարբերակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է։ Տարիներ շարունակ խոսում էինք այս մասին, բայց դա «հեռավոր երազանք էր թվում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։ «Պրոֆեսիոնալ բանակ ունենալը ենթադրում է շատ մեծ նյութական ծախսեր, դա ենթադրում է շրջադարձային բարեփոխումներ, նաև օրենսդրական փոփոխություններ»,- նշեց պատգամավորը։ Նրա հավաստմամբ՝ Զինված …

