Պայմանագրային զինծառայողները 310 հազար աշխատավարձ կստանան, եթե ատեստավորվեն. Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

«Հայկական բանակի համար ամենալավ տարբերակը պրոֆեսիոնալ բանակ ունենալն է։ Տարիներ շարունակ խոսում էինք այս մասին, բայց դա «հեռավոր երազանք էր թվում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

«Պրոֆեսիոնալ բանակ ունենալը ենթադրում է շատ մեծ նյութական ծախսեր, դա ենթադրում է շրջադարձային բարեփոխումներ, նաև օրենսդրական փոփոխություններ»,- նշեց պատգամավորը։

Նրա հավաստմամբ՝ Զինված ուժերում բազային կրթությամբ սպաներ չկան։ Այդ դեպքում ինչքան էլ փող ծախսենք լավագույն զինտեխնիկա ունենանք, արդյունք չի լինի։

Պատգամավորն անդրադարձավ նաև պայմանագրային զինծառայողների աշխատավարձին ուղղված միջոցառումնեին՝ նշելով, որ գրեթե որկու անգամ նախատեսվում է բարձրացնել նրանց աշխատավարձը, որը կկազմի մոտ 315 հազար դրամ։

Խաչատրյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նախագծին, որով առաջարկվում է ներդնել պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրայինի անցման «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, նշեց․ «Երբ զինծառայողն ուսումնական զորամասում իր ծառայությունը կավարտի, 6 ամիս հետո նրան հնարավորություն կընձեռվի իր դիմումի համաձայն անցնել պայմանագրային զինծառայության, այսինքն՝ անցնել ատեստավորում, ստանալ բարձր աշխատավարձ, պայմանով, որ 5 տարի պետք է լինի պայմանագրային զինծառայող: 5 տարին ավարտելուց հետո, եթե չի ցանկանում շարունակել կամ ցանկանում է, աշխատավարձից բացի կստանա 5 միլիոն դրամ պատվովճար: Ծախսը կարող է իրականացնել ազատ: Մեր պայմանագրային պրոֆեսիոնալ զինծառայողների թվաքանակը կտրուկ բարձրանալու է: Կարևոր է, որ պայմանագրային զինծառայողների տարիքային շեմն իջեցվի, այսինքն՝ ունենանք 18-25 տարեկան պայմանագրային զինծառայողներ: Գաղտնիք չէ, որ մարտական գործողություններում ամենամեծ արդյունքը ցույց են տալիս այս տարիքի անձինք»։

Մանրամասները՝ տեսանյութում։