Առողջապահության համակարգում առավել արդյունավետ կառավարման խնդիր ունենք։ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այս մասին նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք շատ դեպքերում թողնում ենք, որ հիվանդությունն այնքան զարգանա, որ դրան չարձագանքելու հնարավորություն ուղղակի չունենանք, մենք պիտի շրջենք այս քաղաքականությունը և ամեն ինչ անենք հիվանդությունները վաղ շրջանում հայտնաբերելու և, եթե հնարավոր …

