Դեսպանատուն բացելու որոշումից հետո Բաքվի ու Թել Ավիվի շփումներն ակտիվացել են․ Իսրայելի ԱԳՆ պաշտոնյան զանգահարել է Ալիևի օգնականին

Լուրեր

11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
Բոլորը

Բաքվի կողմից Իսրայելում դեսպանատուն բացելու որոշման ընդունումից հետո Թել Ավիվից ադրբեջանցի տարբեր պաշտոնյաներ հեռախոսազանգեր են ստանում։ Ադրբեջանական լրատվականների հաղորդմամբ՝ նախօրեին Իսրայելի ԱԳՆ գլխավոր տնօրեն Ալոն Ուշպիցը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Զրույցի մասին թվիթերյան իր էջում հայտնել է Ադրբեջանում Իսրայելի դեսպան Ջորջ Դիքը։

Նշվում է, որ զրույցի ընթացքում Ուշպիցը ողջունել է Իսրայելում դեսպանատուն բացելու՝ Բաքվի որոշումը։ Կողմերը նաև քննարկել են երկկողմ և տարածաշրջանային հարցեր։

Հավելենք, որ Իսրայելի ՊՆ ղեկավար Բանի Գանցն էլ օրերս զանգահարել էր Ադրբեջանի իր գործընկեր Զաքիր Հասանովին՝ շնորհակալություն հայտնելով դեսպանատուն բացելու որոշման համար։ Բացի այդ՝ նախարարները նաև ռազմատեխնիկական համագործակցության հարցեր են քննարկել։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 18-ին Ադրբեջանի Միլլի Մեջլիսն ընդունել էր «Իսրայելում Ադրբեջանի դեսպանություն հիմնելու մասին» օրենքը։ Դեսպանատունը բացվելու է Թել Ավիվում։ Այս որոշումն Իսրայելի ԱԳՆ-ն պատմական է որոշել։

«Ադրբեջանն Իսրայելի համար կարևոր գործընկեր է և մահմեդական աշխարհի ամենամեծ հրեական համայնքներից մեկի տունը: Դեսպանություն բացելու որոշումը արտացոլում է երկրների հարաբերությունների խորությունը։ Այս քայլը մահմեդական աշխարհի հետ ամուր քաղաքական կամուրջներ կառուցելու՝ Իսրայելի կառավարության ջանքերի արդյունքն է»,- իր հերթին Թվիթերում գրել էր Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը։

Էմմա Չոբանյան