ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2023թ․ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նաև Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը՝ վստահեցնելով, որ այդ հանդիպման արդյունքում քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ: «Արդյոք քայլ արվե՞ց խաղաղության օրակարգի ուղղությամբ, այո՛, միանշանակ։ Դա շատ օգտակար և կարևոր հանդիպում էր: Իհարկե, այն …

