Բուհական համակարգում աստիճանաբար կներդրվեն դասավանդման և ուսումնառության նոր մեթոդներ․ փորձագիտական քննարկում՝ ԵՊՀ-ում

Լուրեր

30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԵՊՀ-ում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի ու Երևանի պետական համալսարանի համատեղ ջանքերով կազմակերպվել էին «Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով թեմատիկ հանդիպում և պանելային քննարկում․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Քննարկմանը մասնակցել և որպես բանախոս հանդես է եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

ԿԳՄՍ նախարարի տեղակալը, մատնանշելով թեմայի ընտրության արդիականությունը, փաստել է, որ այն պայմանավորված է բուհական համակարգում առկա խնդիրների՝ կրթության բովանդակության և կազմակերպման վերհանմամբ:

«Այսօր անհրաժեշտություն կա ՀՀ բուհերում ձևավորել մասնագիտական համայնք, որը բարձրագույն կրթության ոլորտում կրթության արդյունավետ կազմակերպման համար կիրականացնի քննարկումներ և կտրամադրի բովանդակային խորհրդատվություն: Ակնհայտ է, որ 21-րդ դարում համալսարանները հումբոլդյան համակարգից փոփոխվում և ուղղորդվում են գիտահետազոտական, ձեռնարկատիրական աշխատանքներ իրականացնող համալսարանների, որտեղ մեծ դեր ունեն դասավանդման և ուսումնառության նորագույն մեթոդներն ու մոդելները։

Արդեն իսկ հասանելի են բազմաթիվ հետազոտություններ, որոնք հիմնավորում են դասավանդման և ուսումնառության գործընթացում ստեղծագործական մեթոդների, նորարարական գաղափարների իրականացման անհրաժեշտությունը։ Հույս ունեմ, որ մոտակա ամիսներին կլինեն տեսանելի արդյունքներ, և նոր ուստարում կկարողանանք ժամանակակից մեթոդները ներդնել մեր բուհական համակարգում»,- նշել է Կարեն Թռչունյանը։

ԵՊՀ ակադեմիական/ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանի կարծիքով՝ դասավանդման և ուսումնառության վերաբերյալ փորձագիտական քննարկումները կրթական գործընթացում կարևորագույն դեր ունեն․ «Պատասխանատվությունը և հետաքրքրությունն ընտրված թեմայի վերաբերյալ իսկապես կարևոր են: Սա լավագույն հնարավորությունն է բարձրաձայնելու այնպիսի խնդիրներ, որոնք անհանգստացնում են կրթության ոլորտի մեր գործընկերներին: Լիահույս եմ, որ լավագույն փորձի ներկայացումը մեծապես կնպաստի առկա խնդիրների լուծմանը»։

Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան հատկապես ընդգծել է քննարկվող թեմայի ընդգրկունությունը, ինչպես նաև փաստել, որ ծրագիրը միավորել է կրթության ոլորտի ներկայացուցիչներին և ստեղծել բացառիկ հնարավորություն լավագույն, օրինակելի փորձը ներկայացնելու, կիրառելու, առկա խոչընդոտները վերհանելու առումով։

«Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով թեմատիկ հանդիպման ընթացքում ներկայացվել են Եվրոպական միության «Էրազմուս+» ծրագրի շրջանակում առաջարկվող լավագույն փորձն ու հնարավորությունները, ծրագրի իրագործման ընթացքում առաջացած խնդիրները, ինչպես նաև քննարկվել են բարձրագույն կրթության ոլորտում կարողությունների զարգացման «PRINTeL», «ABIONET», «TOPAS», «MENVIPRO», «REFINE» ծրագրերը։

Վերոնշյալ ծրագրերի շրջանակում ուսումնասիրվել են դասավանդման մեթոդների և աշխատաշուկայի պահանջների համապատասխանությունը, ուսումնական ծրագրերում նորարարությունների, կարճաժամկետ դասընթացների ներդրումը և կարևորագույն այլ հարցեր, որոնք տեսանելի են դարձնում կրթական ծրագրերի արդիականությունն ու միջազգայնացումը:

«Դասավանդման և ուսումնառության մեթոդներ» խորագրով թեմատիկ հանդիպմանը մասնակցել է ՀՀ շահառու տարբեր բուհերի դասախոսական և ուսանողական կազմի ավելի քան 100 ներկայացուցիչ, որի ընթացքում հարցուպատասխանի ձևաչափով տեղի են ունեցել քննարկումներ:

Մասնակիցները բարձրաձայնել են իրենց հուզող հարցերը և կարծիքներ փոխանակել, պայմանավորվածություն է ձեռք բերվել ըստ ուղղությունների ձևավորել խմբեր, որոնք ժամանակ առ ժամանակ կհանդիպեն և կրթության կազմակերպման բովանդակության մեջ փոփոխություններ կսկսեն իրենց բուհերում:

Որպես ամփոփում նշվել է, որ նմանօրինակ քննարկումների ընթացքում ոչ միայն մատնանշվում են կրթական գործընթացում առկա խնդիրները, այլև առաջարկվում են արդյունավետ լուծումներ և նոր մոտեցումներ, որոնք նպատակաուղղված են կրթության որակի բարելավմանը, միջազգային լավագույն փորձի ներդրմանը»,- ասված է հաղորդագրությունում։