Քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև մշակույթի ոլորտում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր

Լուրեր

08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՌԴ նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյին: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:

«Հանդիպմանը մասնակցել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է Միխայիլ Շվիդկոյին` կարևորելով Հայաստանի և Ռուսաստանի միջև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում առկա արդյունավետ համագործակցությունն ու հետագա զարգացումը:

Նախարարն առանձնակի անդրադարձել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի և Մոսկվայի մյուզիքլի թատրոնի համագործակցությամբ իրականացված «Փրայմ թայմ» մյուզիքլի առաջնախաղին, որը համախմբել է տարբեր երկրների արվեստագետների։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է նաև Հայաստանի և Ռուսաստանի օպերային թատրոնների և թատերախմբերի միջև ձևավորված սերտ համագործակցությունը, ինչպես նաև երկու պետությունների համատեղ երիտասարդական օպերային ծրագրերը:

Հանդիպման ընթացքում նշվել է նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և Ալեքսանդրինյան թատրոնի միջև փոխգործակցության մասին, որի շրջանակում իրականացվել են երկկողմ այցելություններ, հյուրախաղեր, ապահովվել է մասնակցություն թատերական փառատոներին, ինչպես նաև Հայաստանում անցկացվել են վարպետության դասեր և սեմինարներ թատերական գործիչների համար:

ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև կինոոլորտում երկու երկրների միջև համագործակցության հեռանկարներին՝ ընդգծելով հատկապես կինոժառանգության պահպանության ուղղությամբ համատեղ աշխատանքների կարևորությունը: Կարևորվել է Հայաստանի և Ռուսաստանի կինոֆոնդերի միջև համագործակցությամբ հայկական ֆիլմերի վերականգնման և թվայնացման համատեղ աշխատանքների կազմակերպումը:

Կողմերն անդրադարձելել են նաև երկու երկրների ստեղծագործական բուհերի, մասնավորապես՝ պարարվեստի ուսումնարանների, Հայաստանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, ՎԳԻԿ-ի, ՌԱՏԻ-ի (ԳԻՏԻՍ), ինչպես նաև երկու երկրների կոնսերվատորիաների միջև առկա արդյունավետ համագործակցությանը և այն խորացնելու հնարավորություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև 2025 թվականի աշնանը ՌԴ-ում կայանալիք «Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը վերաբերող կազմակերպչական հարցեր:

Միջազգային մշակութային համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և ընդգծել երկու երկրների միջև մշակութային համագործակցության մեծ ներուժը: Նա նշել է՝ Հայաստանն ավելի լայն ներկայացվածություն պետք է ունենա ՌԴ-ում նախատեսված «Հայաստանի մշակույթի օրեր» միջոցառմանը՝ հաշվի առնելով Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունն ու ռուսաստանյան հանրության մեծ հետաքրքրությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկկողմ հարաբերություններին առնչվող այլ հարցեր»,- ասված է հաղորդագրությունում: