Որակյալ կադրեր չկա՞ն, թե չեն ուզում աշխատել Փաշինյանի հետ. ո՞րն է կադրային սովի պատճառը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 13:13
Ռյուտեն հայտարարել է, որ ռուս-ուկրաինական պատերազմում հաղթողներ չեն լինելու
06.11.2026 | 13:00
Վեդիում շուրջ 98 մլն դրամ արժողությամբ 5 հա հողատարածքն ու շինությունը կվերադարձվեն պետությանը
06.11.2026 | 12:52
Շիրակում 12 տարեկան երեխայի նկատմամբ սեքսուալ բռնություն գործադրած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման
06.11.2026 | 12:49
Ուկրաինան հարվածել է Կրասնոդարի երկրամասում Աֆիպսկի նավթավերամշակման գործարանին
06.11.2026 | 12:38
Հայաստանի հավաքականի կազմը՝ առանց Էդուարդ Սպերցյանի
06.11.2026 | 12:27
Մարկո Ռուբիոն հերքել է հրաժարական տալու ծրագրերի մասին լուրերը
06.11.2026 | 12:15
Վլադիմիր Վարդանյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի նախագահ
06.11.2026 | 12:07
Մեսրոպ Մանուկյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 12:05
Համոզված եմ՝ առաջիկայում Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատվեն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:50
Էդգար Շաթիրյան, Վլադիմիր Վարդանյան․ Սահմանադրական դատարանի նախագահի թեկնածուները կրկին նույն անձինք են
06.11.2026 | 11:46
«Գարեգին Բ-ի գործով Արման Սարոյանը և մեղադրողները չէին ներկայացել,միտում ունեն ձգձգելու քննությունը»․ փաստաբան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:38
Մարդիկ ունեն պետությունը ատելու հիշողություն․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 11:25
Փաշինյանը պատասխանում է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի մասնակիցների հարցերին․ ՈւՂԻՂ
06.11.2026 | 11:19
29 տարվա ընդմիջումից հետո Հայաստանը վերսկսել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում նոր հուշարձանների ընդգրկման գործընթացը
06.11.2026 | 11:11
Գարեգին Բ-ի և եպիսկոպոսների գործով նիստը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ԵՊՀ-ից հեռացման պատճառով այդպես էլ բարձրագույն կրթության դիպլոմ չստացած Նիկոլ Փաշինյանը Հայաստանի կառավարումը ստանձնելուց յոթ տարի անց խոստովանում է՝ ինքն աշակերտի նման սովորելու կարիք ունի։ Նա այդ մասին բարձրաձայնեց Կառավարության՝ ապրիլի 3-ի նիստում։

Իջևանի թիվ 1 միջնակարգ դպրոցն ավարտած և, ըստ վարչապետի պաշտոնական կայքի, որևէ այլ կրթություն չստացած Նիկոլ Փաշինյանին մտահոգում է Հայաստանում որակյալ կադրերի բացակայությունը։ Նա կառավարության նիստում այս թեմային ավելի քան 30 րոպե հատկացրեց։

Մինչ Փաշինյանը խոսում է կադրային սովի, պաշտոնյաների, այդ թվում՝ իր գիտելիքների համալրման անհրաժեշտության մասին, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նյարդայնանում է, երբ ՔՊ-ականների կրթական մակարդակի մասին Factor TV-ն ուղիղ հարց է հնչեցնում։

Փաշինյանը 2018 թվականին շրջադարձային բարեփոխումների խոստումներով իրականացված հեղափոխությունից հետո հայտարարել էր կադրային բանկ ստեղծելու, որակյալ մասնագետներին աշխարհի տարբեր կետերից ՀՀ հրավիրելու մասին։ Factor TV-ն դեռ 2018 թվականից էր սկսել ուսումնասիրել, թե ովքեր են կադրային բանկի միջոցով աշխատանքի ընդունվել։ Այդ ժամանակահատվածում գրել էինք, որ կադրային բանկի միջոցով Հակոբ Ճաղարյանը նշանակվել է վարչապետի խորհրդական․ նա այլևս այդ պաշտոնին չէ։ Երեք ամիս պաշտոնավարելուց հետո աշխատանքից ազատվեց նաև արդարադատության փոխնախարար Տիգրան Խաչիկյանը։ Էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը ևս կադրային բանկից էր ընտրվել, սակայն նա էլ ազատվեց նախարարությունում չարաշահումների հետ կապված քրեական վարույթի շրջանակում։ Մեզ հայտնի է, որ կադրային բանկի միջոցով աշխատանքի ընդունվածներից շարունակում է պաշտոնավարել Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը։

ԺԱԱ խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ կրթական համակարգն այս տարիների ընթացքում չի բարեփոխվել, ինչն էլ հանգեցնում է կադրային խնդիրների։

Չնայած թափանցիկ կառավարման խոստումներին՝ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման տարիների ընթացքում նախկինի պես պաշտոնանկությունների և նշանակումների վերաբերյալ բացատրություններ չեն տրվում։ Հանրության համար անհասկանալի է մնում՝ պաշտոնյաները գալիս ու գնում են մասնագիտական կարողությունների՞, թե՞ Փաշինյանի քաղաքական հայացքները չկիսելու պատճառով։ Փաշինյանի ելույթից հետո կադրային խնդիրների թեմային ֆեյսբուքում անդրադարձել էր Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանը։

Քաղաքագետ Բորիս Նավասարդյանը կարծում է, որ Կառավարությունը գնում է ոչ թե խնդիրը լուծելու, այլ խորացնելու ճանապարհով։ Բորիս Նավասարդյանը նկատում է՝ Փաշինյանի օրոք պետական ոլորտում աշխատավարձերը զգալիորեն բարձրացվել են, բայց դա կադրային խնդիրը չի լուծում։ Ըստ նրա՝ արժանապատիվ վարձատրությունից բացի՝ պաշտոնյաները նաև պետք է տեսնեն, որ ինքնիրացման հնարավորություն ունեն։

Կադրային խնդիրների մասին Փաշինյանի արձանագրումը Կառավարության անդամներին կստիպի ավելի լրջորեն մոտենալ հարցին, թե՞ վարչապետը հերթական նիստերից մեկում դարձյալ ստիպված կլինի մեջբերել վերոնշյալ ռադիոյի պատկերավոր արտահայտությունը, ցույց կտա ժամանակը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան