Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիա-Ադրբեջան-Թուրքմենստան եռակողմ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքները։ Հավելենք,որ այս գագաթնաժողովը նախատեսվում է անցկացնել դեկտեմբերի սկզբին։ Էմմա Չոբանյան

