Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուները պատրաստվում են հերթական գործադուլին՝ աշխատանքային պայմանների բարելավման և աշխատավարձերի բարձրացման բանակցություններում առաջընթացի բացակայության պատճառով, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։ «Չնայած հակառակ պնդումներին՝ Lufthansa-ն դեռ չի կապվել մեզ հետ և չի ներկայացրել նոր առաջարկ։ Բանակցությունների ևս մեկ փուլ կկայանա երեքշաբթի»,- հայտնել է Vereinigung Cockpit (VC) օդաչուների արհմիությունների միավորումը։ VC-ի ներկայացուցիչը հավելել է, …

