Պետբյուջեից՝ սեփական գրպանը․ Ալիևը կրթության ոլորտի գումարները կհատկացնի ընտանիքի անդամների ղեկավարած բուհերին

Լուրեր

30.10.2026 | 12:42
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը և Արման Անդրեասյանը պարտվեցին
30.10.2026 | 12:40
Օնլայն տաքսիների ոլորտը սակագնի զսպման մեխանիզմ չունի. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:31
Ռուսական հարձակման հետևանքով Դնեպրը մնացել է առանց էլեկտրականության․ Կիևում զոհ կա
30.10.2026 | 12:22
Սևակ Միքայելյանն ընտրվեց ԿԲ խորհրդի անդամ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 12:14
Բաբկեն Պիպոյանի ասուլիսը կաթնամթերքի շուկայում իրականացված ուսումնասիրության մասին . ՈՒՂԻՂ
30.10.2026 | 12:10
10 ձերբակալված կաշառքի գործով // Հաքերային հարձակում Binance-ի վրա, ենթադրաբար՝ Հյուսիսային Կորեայից․ ԼՈՒՐԵՐ
30.10.2026 | 12:10
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը խաղադաշտ է վերադարձել վնասվածքից հետո
30.10.2026 | 12:02
Թրամփը զանգահարել է Էրդողանին Անկարայում Թյուրքական պետությունների առաջնորդների ընթրիքի ժամանակ
30.10.2026 | 12:00
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Աշխարհի առաջնության արդյունքների ամփոփումը. ՈՒՂԻՂ
30.10.2026 | 11:54
Հայաստանն ու Իրանը քննարկել են արհեստական բանականության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնումը
30.10.2026 | 11:48
Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացը․ Կոբախիձե
30.10.2026 | 11:35
Հյուսիսային Կորեայի հաքերներն են կանգնած Binance կրիպտոբորսայից կրիպտոարժույթի գողության հետևում․ Reuters
30.10.2026 | 11:27
Աբիսողոմոնյանն ու ԵԱՀԿ ներկայացուցիչը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածության խթանման հնարավորությունները
30.10.2026 | 11:18
Հարկադիրի Շիրակի բաժնի պետը կալանավորվել է
30.10.2026 | 11:04
Ըմբշամարտի ԱԱ. Արսեն Հարությունյանը մեկնարկեց վստահ հաղթանակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանում վերջին օրերին քննարկվող թեմաներից մեկն այն է, թե ինչպես է նախագահ Իլհամ Ալիևը որոշել  պետական բյուջեի գումարներն ուղղել սեփական ընտանիքի անդամների գրպանները։ Լրատվամիջոցները հայտնում են, որ 2023 թվականին բարձրագույն կրթությանը հատկացվելիք միջոցների 95 տոկոսը տրամադրվելու է այն բարձրագույն ուսումնական հաստատություններին, որոնց ռեկտորները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հարազատներն են։ Նշվում է, որ 2023 թվականին Ադրբեջանի պետական ​​բյուջեով նախատեսվում է 70 մլն մանաթ հատկացնել բարձրագույն կրթությանը օգնելու համար։ Եվ այդ գումարի մեծ մասը տրամադրվելու է Փաշաև ազգանունով անձանց ղեկավարած հաստատություններին։

Այսպիսով՝ 24 մլն 826 հազար 479 մանաթ հատկացվելու է Ադրբեջանի դիվանագիտական ակադեմիային, որի ռեկտորն է առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևայի հորեղբայրը՝ Հաֆիզ Փաշաևը։ Մեհրիբան Ալիևայի հոր՝ Արիֆ Փաշաևի ղեկավարած Ազգային ավիացիոն ակադեմիային հատկացվել է 21 մլն 240 հազար մանաթ։ 13 մլն 98 հազար 100 մանաթ կտրամադրվի Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական ​​համալսարանի Բաքվի մասնաճյուղին, որի ռեկտորն է Նարգիզ Փաշաևան՝ Ալիևայի քույրը։ 7 մլն 742 հազար 452 մանաթ է հատկացվում Սեչենովի անվան Մոսկվայի առաջին պետական ​​բժշկական համալսարանի Բաքվի մասնաճյուղին, որի ռեկտորն է Իլհամ Ալիևի հորեղբոր՝ Ջամիլ Ալիևի որդին՝ Ազիզ Ալիևը։

Ստացվում է՝ 2023 թվականին Ադրբեջանի պետական ​​բյուջեից բարձրագույն կրթության զարգացմանը հատկացվող միջոցների 95 տոկոսը կտրամադրվի իշխող ընտանիքի անդամների կողմից կառավարվող հաստատություններին։ Դրանցից երկուսն էլ ուղղակիորեն կապված են Ռուսաստանի Դաշնության հետ։

Բացի այդ՝ Մեհրիբան Ալիևան շարունակում է ամրապնդել իր դիրքերը իշխանական հիերարխիայում։ Մասնավորապես, նոյեմբերի 24-ին նրա օգնական Անդրեյ Սիպիլինը ազատվել էր պաշտոնից ու նշանակվել Իլհամ Ալիևի օգնական, նախագահի աշխատակազմի ռազմատեխնիկական աջակցության հարցերով վարչության պետ։ Դրանից օրեր առաջ Մեհրիբան Ալիևայի մեկ այլ օգնական՝ Խալիդ Ահադովը, նշանակվել էր Իլհամ Ալիևի սոցիալ-տնտեսական հարցերով օգնական։

Էմմա Չոբանյան