Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման համար դեռ կան մի շարք հարցեր, որոնք լուծում պետք է ստանան։ Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ Վաշինգտոնում տեղի ունեցած Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումից հետո այս մասին արձանագրում կա Հայաստանի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։ Իսկ թե որոնք են այդ հարցերը, պաշտոնական հաղորդագրության մեջ չի ասվում։ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի իշխանական անդամ Սարգիս Խանդանյանի …

