ԵՄ երկրները կրկին չեն կարողացել համաձայնության գալ ռուսական նավթի գնի վերին շեմ սահմանելու շուրջ․ Bloomberg

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Երկուշաբթի օրը ԵՄ երկրները կրկին չեն կարողացել պայմանավորվել ռուսական նավթի գնի կոնկրետ շեմ սահմանելու շուրջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝  դիվանագիտական իր աղբյուրներին հղումով։ ԵՄ երկրները քննարկել են Ռուսաստանի Դաշնությունից հում նավթի գների վերին շեմ սահմանելու հարցը՝ մեկ բարելի դիմաց 62 դոլարը, սակայն բանակցությունները փակուղի են մտել։

Ըստ հրատարակության աղբյուրների՝ Լեհաստանը և Բալթյան երկրները նման գինը բարձր են համարում։ Ավելի վաղ գործակալությունը հայտնել էր, որ Եվրահանձնաժողովն առաջարկել է մեկ բարելի դիմաց 65 դոլար գինը, սակայն Լեհաստանն ու Բալթյան երկրները չեն համաձայնել այս շեմի հետ։ Իր հերթին, ծովային փոխադրումների զարգացած ենթակառուցվածք ունեցող երկրները, ինչպիսիք են Հունաստանը և Մալթան, չեն ցանկանում, որ գների «վերին շեմը» լինի 70 դոլարից ցածր։

Bloomberg-ը հիշեցնում է, որ ռուսական գազի վերին շեմ սահմանելու համար անհրաժեշտ է ԵՄ անդամ բոլոր երկրների համաձայնությունը։ Գործակալությունը, հղում անելով ԵՄ փաստաթղթին, նաև նշում է, որ Բրյուսելն առաջարկել է պայմանավորվել 45-օրյա անցումային շրջանի շուրջ՝ մինչև ռուսական նավթի գների վերին շեմի հնարավոր ընդունումը, ինչպես նաև մեղմել ծովային փոխադրումների հետ կապված պահանջները։

Տաթև Ֆռանգյան