Իրանում ձերբակալել են հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի զարմուհուն

Լուրեր

30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:48
Ալեքսանյան-Վարդևանյան-Կոնջորյան բանավեճ՝ ապօրինի գույքի բռնագանձման թեմայով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 18:38
«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթել. ՊՎԾ
30.10.2026 | 18:35
Ըմբիշ Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն
30.10.2026 | 18:32
ԱՄՆ վերաքննիչ դատարանը կասեցրել է որոշումը, որը Պետդեպին պարտավորեցվել էր «Գրին քարտի» խաղարկություն անցկացնել
30.10.2026 | 18:29
IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով
30.10.2026 | 18:22
Կառավարությունում գլխավոր տեղը պետք է պատկանի ընդդիմությանը․ այն Սամվել Կարապետյանինն է․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի հոգևոր առաջնորդ և ղեկավար այաթոլլա Ալի Խամենեիի զարմուհին՝ Ֆարիդե Մորադխանին, ձերբակալվել է այն բանից հետո, երբ համաշխարհային հանրությանը կոչ է արել խզել բոլոր կապերը երկրի իշխանությունների հետ։ Այս մասին, հայտնել են ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ՝ վկայակոչելով Մորադանիի եղբորը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Ֆրանսիայում բնակվող տղամարդու խոսքով՝ ինքը քրոջը կալանքի տակ վերցնելուց հետո է հրապարակել նախապես տեսագրված տեսանյութը։ Իր ուղերձում Մորադխանին Իրանի իշխանություններին անվանել է «արյունոտ և մանկասպան ռեժիմ» և կոչ է արել մարդկանց պահանջել իրենց կառավարություններից խզել բոլոր կապերը իր հետ։
«Ազատ ժողովուրդ, եղեք մեզ հետ և ասեք ձեր կառավարություններին, որ դադարեցնեն այս արյունալի և մանկասպան ռեժիմին աջակցելը։ Այս ռեժիմը հավատարիմ չէ իր կրոնական սկզբունքներից և ոչ մեկին և չգիտի այլ օրենքներ ու կանոններ, բացի ուժից և իր իշխանությունը ցանկացած միջոցներով պահպանելուց»,- ասել է Մորադխանին։ Ուղերձից պարզ չէ, թե այն կոնկրետ երբ է տեսագրվել։

Մահմուդ Մորադխանիի խոսքով՝ իր քույրը ձերբակալվել է նոյեմբերի 23-ին, երբ նրան կանչել են դատախազություն։ Ֆարիդեն և Մահմուդ Մորադխանին հոգևորական և ընդդիմադիր Ալի Թեհրանիի երեխաներն են․ նա ամուսնացած է եղել գերագույն առաջնորդ Բադրի Հոսեյնի Խամենեիի քրոջ հետ։ Թեհրանին մահացել է հոկտեմբերին։

Իրանում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են սեպտեմբերի վերջից։ Դրանց  պատճառը 22-ամյա Մախսա Ամինիի մահն էր, որը ձերբակալվել էր   հիջաբը «սխալ» կրելու համար։ Ականատեսների խոսքով՝ աղջկան ոստիկանությունում ծեծել են, որից հետո նա կոմայի մեջ է ընկել ու մահացել։

Տաթև Ֆռանգյան