Մենք հանձնառու ենք մեր պարտականությունների իրականցման հարցում․ Վահագն Խաչատուրյան

Լուրեր

01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
01.11.2026 | 12:35
ԱԺ-ում Փաշինյանի մասնակցությամբ կմեկնարկեն 2027 թվականի պետական բյուջեի քննարկումները․ կանխատեսում է 5,8 տոկոս տնտեսական աճ
01.11.2026 | 12:05
Արարատի մարզի Վարդաշենի միջնակարգ դպրոցում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 11:33
Ուկրաինայում պատերազմը տեղափոխվել է նաև ստորգետնյա գազատարներ․ զինվորականները մարտեր են վարում խողովակաշարերում․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
01.11.2026 | 11:08
Ռուբիոն կասկածում է, որ Ուկրաինայում պատերազմը մոտ ապագայում կավարտվի
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հարցազրույց է տվել եգիպտական «AlQahera News» լրատվական ալիքին: Նախագահի գրասենյակը ներկայացրել է հարցազրույցը․

AlQahera News – Ինչպե՞ս կգնահատեք Շարմ Էլ Շեյխում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 27-րդ համաժողովը:

– ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովներն արդեն ավանդաբար դարձել են բնակլիմայական փոփոխությունների վերաբերյալ գլոբալ հիմնախնդիրների բարձրաձայնման և դրանց հակազդեցության մեխանիզմներ գտնելու ճանապարհին կարևոր միջոցառումներ: Շարմ Էլ Շեյխում կազմակերպված 27-րդ համաժողովն այս առումով բացառություն չէր և պետք է նկատել, որ համաժողովի շրջանակներում կազմակերպված կլոր սեղաններն ու երկկողմանի հանդիպումներն արդյունավետ էին, ինչպես հիմնախնդիրները խորությամբ գնահատելու, այնպես էլ դրանց լուծման ուղիներ գտնելու տեսանկյունից:

AlQahera News – Ի՞նչ չափով է Հայաստանն ազդվել կլիմայի փոփոխությունից:

– Կլիմայի փոփոխությունն ու վերջինիս ազդեցությունը շրջակա միջավայրի վրա գլոբալ հիմնախնդիր է, որը չի կարող շրջանցել Հայաստանը կամ աշխարհի ցանկացած այլ երկիր՝ անկախ աշխարհագրական դիրքից, տարածքի մեծությունից կամ որևէ այլ հատկանիշից: Բնականաբար այդ փոփոխություններն անդրադառնում են Հայաստանի կլիմայական պայմանների վրա: Ըստ մասնագետների գնահատման Հայաստանում օդի միջին ջերմաստիճանը բարձրացել է 1,3 աստիճանով, տեղումները պակասել են 9 տոկոսով՝ մեր երկիրը դարձնելով Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կլիմայի փոփոխության ամենախոցելի երկրներից մեկը: Արդյունքում հիմա արդեն լրջագույն խնդիր է դարձել ջրային ռեսուրսների աննախադեպ նվազումը, եղանակն է անսովոր փոփոխությունների ենթարկվել՝ ձմեռն ավելի մեղմ է, ամառն ավելի տաք: Կլիմայի փոփոխության ազդեցության գնահատումը բավական բարդ գործընթաց է, պահանջում է մշտական և երկարատև դիտարկում և վերլուծություն: Օրինակ այդ փոփոխությունները բերում են գյուղատնտեսության մեջ ավանդական մշակաբույսերի ցանքսի և բերքահավաքի ժամանակահատվածի փոփոխության: Մյուս կողմից կլիմայական փոփոխություններն ու ջերմաստիճանի բարձրացումն ունենում է նաև սոցիալական հետևանքներ:

Լայն առումով Կլիմայի փոփոխություններն ունեն իրենց տնտեսական հետևանքները, քանի որ նման իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում առավել զարգացնել «կանաչ տնտեսությունները», առանձնահատուկ մոտեցում որդեգրել էներգիայի բնական, այլընտրանքային աղբյուրների՝ արևի, քամու էներգիայի կիրառության նկատմամբ և տնտեսական զարգացման մեջ շեշտը դնել բարձ տեխնոլոգիաների և էկոլոգիապես մաքուր էներգիայի օգտագործման վրա:

AlQahera News – Որքանո՞վ է Հայաստանը հավատարիմ կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար անհրաժեշտ հրահանգներին։ Ի՞նչ կարող է առաջարկել Ձեր երկիրը կլիմայական ճգնաժամի պայմաններում:

Հայաստանը ստորագրել է Կլիմայի փոփոխությունների հակազդեցության միջոցառումների վերաբերյալ «Փարիզյան կոնվենցիան» և դրանով իսկ ստանձնել մի շարք պարտավորություններ: Համաձայն այդ պարտավորությունների Հայաստանի Հանրապետությունը 2030 թվականին պետք է նվազեցնի ջերմոցային գազի արտանետումները 40%-ով՝ 1990 թվականի մակարդակի համեմատ: Հայաստանը ցածր արտանետումների զարգացման երկարաժամկետ ռազմավարության մշակման փուլում է, որի նպատակն է մինչև 2050 թվականը հասնել կլիմայական չեզոքության:

Մենք հանձնառու ենք մեր պարտականությունների իրականցման հարցում և այստեղ այլ կարծիք լինել չի կարող: Կլիմայի փոփոխություններն առանձին վերցրած երկրների հիմնախնդիր չեն և վերաբերում են ամբողջ աշխարհին և ցանկացած երկիր իր հնարավորությունների սահմաններում պետք է իր նպաստն ու դերակատարությունն ունենա համաշխարհային ընդգրկում ունեցող հիմնախնդիրներին և մարտահրավերներին դիմակայելու գործում:

AlQahera News – Արդյո՞ք Եգիպտոսի և Հայաստանի համագործակցության ոլորտները ներառում են կլիմայի փոփոխության խնդիրը: Որո՞նք են Եգիպտոսի և Հայաստանի միջև այլ ոլորտներում համագործակցության առավել ակնառու ուղղությունները:

Հայաստանի և Եգիպտոսի միջև հարաբերություններն ու համագործակցությունը լավագույն ավանդույթներն ու զարգացման մեծ ներուժն ունեն: Այս տեսանկյունից բնականաբար մենք պատրաստակամ ենք ոչ միայն խորացնել առկա փոխգործակցությունն, այլև ընդլայնել համագործակցության ոլորտները:

Այս տարի մենք նշեցինք մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը. կարևոր ուղենիշ, որը , համոզված եմ, նոր խթան կհանդիսանա երկկողմ կապերի հետագա ընդլայնման համար:

Չնայած վերջին տարիների մարտահրավերներին (կորոնավիրուս, Արցախի և Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիան, իրավիճակն Ուկրաինայում) հայ-եգիպտական հարաբերությունները շարունակել են զարգանալ ու խորանալ, և  գուցե էլ ավելի ամրապնդվել: Պահպանվել է մեր երկրների միջև բարձրաստիճան քաղաքական երկխոսությունը: Ակնկալում ենք բարձր մակարդակի այցելություններ Եգիպտոսից հաջորդ տարվա սկզբին:

Տնտեսական հարաբերությունների առումով էլ կա առաջընթաց: Այս տարին բավականին խոստումնալից է, առաջին ութ ամիսների ընթացքում փոխադարձ ապրանքաշրջանառության ծավալը 2021 թվականի նույն ժամանակաշրջանի համեմատ աճել է հինգ անգամ, տարեվերջին, իհարկե, ակնկալում ենք ավելի բարձր ցուցանիշներ:

Ավելի ցայտուն օրինակ է զբոսաշրջությունը: Եգիպտոսն արդեն դարձել է մեր քաղաքացիների սիրված վայրերից մեկը: Փոխադարձ տուրիստական հոսքերի ակտիվացման համար նոր խթան կհանդիսանա բոլորվին վերջերս Հայաստանի և Եգիպտոսի միջև վիզային ռեժիմի դյուրացումը և պարզեցումը:

Հայ-եգիպտական համագործակցության ուղղություններից մեկը կարող է դառնալ նաև կլիմայի փոփոխության մարտահրավերների դեմ միասնական պայքարը: