Արցախի արտաքին գործերի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Բաբայանն առանց հստակ ժամկետներ նշելու այսօր հայտարարեց՝ ադրբեջանցիները հնարավոր է՝ բացեն Լաչինի միջանցքը։ Այն արդեն 5 օր է՝ փակ է։ Այն, որ ադրբեջանցիները հնարավոր է՝ միջանցքը բացեն, հայտնել էր նաև Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանն առավոտյան տեսաուղերձում։ Ադրբեջանն այսօր վերականգնեց նաև Արցախի գազամատակարարումը։ Այն դադարեցվել էր դեկտեմբերի 13-ի երեկոյան։ …

