Ո՞ւր են Պուտինի նկար բռնող, Спасибо, Россия ասողները․ վայելե՛ք ձեր խաղաղապահներին, հանցագործնե՛ր․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
04.10.2026 | 11:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 10:59
«Մեր երկրի մշակութային և ազգային բազմազանությունը նրա կարևոր արժեքներից է»․ Փաշինյանի ուղերձը՝ Ազգային փոքրամասնությունների օրվա առիթով
04.10.2026 | 10:49
Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանի հետ, «նոր Ուկրաինայի» վերածվելն է․ Մեդվեդև
04.10.2026 | 10:11
Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Իրան
03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
Բոլորը

Բավարա՞ր են արդյոք ՀՀ քաղաքական ղեկավարության քայլերը, որ Իլհամ Ալիևի ակտիվիստները դադարեցնեն սադրանքները։ Հինգ օր փակված են պահել Լաչինի միջանցքը, և չկա որևէ երաշխիք, որ պարբերական սադրանքներ չեն լինելու, գազի մատակարարումը նորից չեն խափանելու։ «Հանուն Հանրապետության» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանը Factor TV-ին տված հարցազրույցում ռազմաքաղաքական ճգնաժամ է որակում ստեղծված դրությունը, որտեղ ռազմական կոմպոնենտը ռուս խաղաղապահներն են կազմում՝ իրենց անկարողությամբ։ «Եթե դիվանագիտական բառապաշարի ծխածածկույթը դնենք մի կողմ, ապա սա համատեղ ռուս-ադրբեջանական ակցիա էր ընդդեմ հայ ժողովրդի, ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ Արցախի միջոցով, որպեսզի ՀՀ-ին նորանոր զիջումներ պարտադրեն։ ՌԴ-ն և Ադրբեջանն այստեղ տարբերվող շահեր ունեն, սակայն ՀՀ-ի վրա ճնշում գործադրելու հարցում երկուսի շահերը նույնական են։ Այս ճգնաժամը ֆիքսեց, որ ՌԴ-ն և Ադրբեջանը հետապնդում են նույն շահերը»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը։ Նա տեսնում է շանսեր, որ «Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ ջանքերի շնորհիվ հարուցված ճգնաժամը կհանգուցալուծվի», և ըստ Մեհրաբյանի՝ այն առաջին հերթին կանխվում է ՀՀ-ի և ԼՂ-ի՝ չընկրկելու շնորհիվ, և պաշտոնական Երևանն իր ջանքերն սկսեց համադրել Արևմուտքի հետ․ «Ադրբեջանը հասկացավ, որ գնալով քաղաքական գինը բարձրանում է, և իր օգուտները շատ ավելի քիչ են, քան այն վնասները, որ կարող են լինել այս ամենի՝ երկարելու դեպքում։ Այո, տեղի ունեցավ մասամբ հետքայլ։ Թե ինչ կհետևի սրան, ես դժվարանում եմ ասել։ ՀՀ-ն ինչ անում է այս հարցում, համարժեք է իրավիճակին, բայց բավարար չէ, որ ստեղծվեն ինստիտուցիոնալ երաշխիքներ նման բանի՝ չկրկնվելու համար։ Մեր խնդիրն է անել ամենը, որ հաջորդ էսկալացիան չլինի»։ Ռուբեն Մեհրաբյանը խոսելով ՌԴ-ի խաղաղապահ առաքելության մասին՝ կարծիք է հայտնում․ «Այսպես կոչված, խաղաղապահները դառնում են ճգնաժամի գեներատոր՝ այս էլ քանի անգամ։ Ամեն անգամ լսում ենք «գիտահետազոտական» բացատրություններ, թե ինչու ռուս խաղաղապահները չեն կատարում իրենց պարտականությունները։ Հետո որոշ մարդիկ բացատրում են, թե Ադրբեջանի քայլերն ուղղված են ռուս խաղաղապահներին արժեզրկեն։ Ո՞վ է ձեզ խնդրել ՌԴ-ին բացատրել, թե որն է իրենց «թասիբը»։ Ո՞ւր են Պուտինի նկար բռնողները, Спасибо, Россия! ասողները․ վայելե’ք ձեր խաղաղապահներին, հանցագործնե՛ր»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան