96 տարեկանում մահացել է Չինաստանի նախկին առաջնորդ Ցզյան Զեմինը, որն իշխանության էր եկել Տյանանմենի ցույցերից հետո։ Այս մասին հայտնում է «Սինհուա» գործակալությունը Չինաստանի Կոմկուսի Կենտրոնական կոմիտեին հղումով։ Նշվում է, որ Ցզյան Զեմինը մահացել է նոյեմբերի 30-ին Շանհայում, լեյկեմիայի և բազմաթիվ օրգանների անբավարարության հետևանքով։ Ցզյան Զեմինը Կոմունիստական կուսակցությունը գլխավորել էր 1989 թ.-ին, երբ Պեկինի Տյանանմեն հրապարակում …

