Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը վերականգնել հաղորդակցությունը և ապաշրջափակել ճանապարհը․ ԱՄՆ-ի ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.11.2026 | 17:10
Այսօրվանից մինչև փետրվարի 1-ը Սևանա լճում արգելվում է ձկնորսությունը․ պարեկները ուժեղացված հսկողություն կիրականացնեն
20.11.2026 | 16:58
Իրանից Հայաստան եկած երկու բեռնատարում հայտնաբերվել է ավելի քան 247 հազար տուփ չհայտարարագրված ծխախոտ․ բյուջե չի վճարվել 96 մլն դրամի հարկ
20.11.2026 | 16:43
Վահան Հունանյանը նշանակվել է Լեհաստանում ՀՀ դեսպան
20.11.2026 | 16:40
Չի բացառվում, որ վստահված անձանց վճարել են, բայց այլ անուններով, հայտարարգրում ոչինչ չկա․ Հոկտանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 16:34
Գուրգեն Արսենյանը հետ է կանչվել Ռուսաստանում ՀՀ դեսպանի պաշտոնից․ նշանակվել է Սամվել Մկրտչյանը
20.11.2026 | 16:29
Ազգերի լիգա. Քառորդ եզրափակիչի զույգերը
20.11.2026 | 16:24
ՀՀ-Ադրբեջան կարգավորման ռուսական մշակումներն արդիական են նաև այսօր․ Զախարովան՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին
20.11.2026 | 16:15
Էստոնիայի կառավարությունը որոշել է դեկտեմբերի 1-ից փակել Ռուսաստանի հետ սահմանը
20.11.2026 | 16:06
Մինչև տարեվերջ նախատեսվում է պահեստազորի մինչև 10 սպայի զորակոչել պարտադիր զինվորական ծառայության
20.11.2026 | 15:55
«Կողմ չենք քվեարկելու ալիևյան Սահմանադրությանը». «Հայաստան» խմբակցության պատասխանը՝ Փաշինյանի առաջարկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:44
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի տարեվերջյան մրցաշարերը
20.11.2026 | 15:34
Առաջարկում եմ՝ ընդդիմությունն ապահովի 6 ձայնը և գնանք հանրաքվեի, եթե ժողովուրդը դեմ քվեարկի` ես հրաժարական եմ տալիս․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:23
Առաջարկում ենք կուսակցությունների ֆինանսական հոսքերը ԿԿՀ կայքում հրապարակել իրական ժամանակում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.11.2026 | 15:10
Սահմանադրության տեքստը կհրապարակվի նոյեմբերի 23-ին // Գերմանիայից ՀՀ քաղաքացիներ են արտաքսվել․ ԼՈՒՐԵՐ
20.11.2026 | 15:05
Մտածում են կատակում ենք, լուրջ չեն ընդունում. Սոնա Ղազարյանը` արտահերթի գնալու առաջարկի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամերիկայի Միացյալ Նահանգները խորապես մտահոգված են Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտներով և դրա հետևանքով առաջացած հումանիտար իրավիճակով։ Հայաստանի դիմումի հիման վրա հրավիրված ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի հարցով քննարկմանն այս մասին ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։

«Լաչինի միջանցքի տեղաշարժի խոչընդոտը հետ է մղում խաղաղության գործընթացը՝ խաթարելով միջազգային վստահությունը այս գործընթացի հանդեպ և կարող է բերել պոտենցիալ ծանր մարդասիրական հետևանքերի։ Կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը և այլ կողմերին, որոնք պատասխանատու են միջանցքի անվտանգության համար հնարավորինս արագ ապաշրջափակել Լեռնային Ղարաբաղը»,- ասաց ԱՄՆ ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն կոչ է անում բոլոր կողմերին անմիջապես դադարեցնել այն գործողությունները, որոնք խաթարում են խաղաղության գործընթացը և միջազգային մարդասիրական իրավունքի ներքո իրենց պարտավորությունները կատարեն։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից ադրբեջանական  կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով 1100 քաղաքացի, այդ թվում՝ 270 երեխա, զրկված  է  տուն վերադառնալու հնարավորությունից։