21 Դեկտեմբեր 2022 | 09:31
Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Թալինի, Ախուրյանի, Ապարանի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Հրազդանի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Նոյեմբերյանի, Ջերմուկի, Գորիսի, Կապանի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Ջրվեժ-Գառնի ավտոճանապարհին և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։ Աբովյանի տարածաշրջանում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 20 մետր։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: