Կվերանորոգվի «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքը

Լուրեր

30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Բոլորը

Կառավարության որոշմամբ գումար է հատկացվել «Արամ Խաչատրյան» համերգասրահի գույքի վերանորոգման համար. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

2023 թ. կնշվեն Արամ Խաչատրյանի ծննդյան 120-ամյակը և մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահի հիմնադրման 70-ամյակը: Այդ կապակցությամբ արտերկրում և Հայաստանում կանցկացվեն բազմաթիվ համերգներ, ցուցահանդեսներ և այլ նշանակալի միջոցառումներ, որոնց մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու անվանի երաժիշտ-կատարողներ, դիրիժորներ, արվեստագետներ, երաժշտական խմբեր:

Կարևորելով առաջիկա հոբելյանները հավուր պատշաճի նշելու անհրաժեշտությունը՝ գործադիրը ԿԳՄՍՆ 2022 թվականի բյուջեի տնտեսված միջոցներից 225 մլն դրամ գումար է հատկացրել համերգասրահի բազկաթոռների ընթացիկ վերանորոգման նպատակով, որը թույլ կտա ապահովելու հանդիսատեսի հարմարավետությունը և համերգասրահի գեղագիտական տեսքը:

Մեծանուն կոմպոզիտորի անունը կրող համերգասրահը, որի շենքը համարվում է նաև պատմամշակութային հուշարձան, իր գոյության 70 տարիների ընթացքում վերանորոգվել է ընդամենը 2 անգամ՝ 1981-83 թթ.-ին շենքը լիովին վերակառուցվել և նորացվել է, բեմը վերազինվել է ժամանակակից հարմարանքներով, տեղադրվել են 1400 նոր բազկաթոռներ, իսկ 2003 թվականին «Լինսի» հիմնադրամի աջակցությամբ շենքը, ճեմասրահն ու բեմը կրկին վերանորոգվել են, սակայն բազկաթոռները չեն փոխվել:

Համերգասրահի բազկաթոռներն այժմ գտնվում են անմխիթար վիճակում. վնասված են գրեթե բոլոր նստատեղերի ծալվող մեխանիզմները, ինչը լրացուցիչ աղմուկի պատճառ է դառնում և համերգների ընթացքում բավական մեծ անհարմարություն ստեղծում: Հատկացված միջոցներով խնդիրը կկարգավորվի:

Նշենք նաև, որ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի բարերար Լուիզ-Սիմոն Մանուկյանի դուստրը՝ Ալիս Մանուկյանը, հանդիպումների ընթացքում բազմիցս շեշտել է, որ պետական համանման աջակցության առկայության դեպքում իր ղեկավարած հիմնադրամը նպատա¬կադրված է մեծացնելու կառույցին հատկացվող աջակցության ծավալները:
Հավելենք, որ համերգասրահի բազկաթոռների վերանորոգումը պետք է կատարվի աստիճանական փոխարինումով, որպեսզի չխաթարվի դահլիճի բնականոն գործունեությունը: