Կոչ ենք անում Ադրբեջանին առանց նախապայմանների վերականգնել Լաչինով հաղորդակցությունը․ Իռլանդիայի ներկայացուցիչ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Իռլանդիան լրջորեն մտահոգված է Լաչինի միջանցքի փակմամբ, որը սկսվել է դեկտեմբերի 12-ին և լրջագույն հետևանքներ ունի տեղի բնակչության համար։ Այս մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի դիմումի հիման վրա Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ քննարկմանն ասաց ՄԱԿ-ում Իռլանդիայի ներկայացուցիչը։

«Առանց այս կենսական միջանցքով մարդկանց, պարենի, ապրանքների ու դեղորայքի ազատ տեղաշարժման՝ Լեռնային Ղարաբաղի բնակչությունն այս ձմեռ անկասկած կառերեսվի մարդասիրական աղետի։ Որպես Անվտանգության խորհուրդ՝ մենք պետք է անենք հնարավոր ամեն բան՝ խուսափելու սրանից և կանխելու հերթական մարդածին աղետը, որը զարգանում է մեր աչքի առաջ։

Հետևաբար, Իռլանդիան կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ և առանց նախապայմանների վերականգնել ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության»,- նշեց Իռլանդիայի ներկայացուցիչը։

Նա հիշեցրեց, որ որպես քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի անդամներ՝ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավոր են ապահովել խաղաղ հավաքների իրավունքը և հարգել դրա իրականացումը՝ միաժամանակ երաշխավորելով, որ այն չի խաթարում հանրային անվտանգությունը, առողջությունն ու այլոց իրավունքներն ու ազատությունները։

«Հիմա է ժամանակը զսպվածության և դեէսկալացիայի, ժամանակն է սահմանափակելու հռետորաբանությունը և զերծ մնալու սպառնալիքներից ու սադրանքներից։ Ժամանակն է շարունակելու հաշեցտման կարևոր ջանքերը՝ կանխելով մարդկային կյանքի հետագա անտեղի կորուստները։

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից ադրբեջանական  կողմը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, ինչի հետևանքով 1100 քաղաքացի, այդ թվում՝ 270 երեխա, զրկված  է  տուն վերադառնալու հնարավորությունից։