Սեուլի Իթհևոն թաղամասի նեղ փողոցներից մեկում առաջացած հրմշտոցի հետևանքով առնվազն 151 մարդ է զոհվել, 82-ը՝ վիրավորվել։ Ողբերգությունը տեղի է ունեցել կորոնավիրուսի սահմանափակումների վերացումից հետո առանց դիմակների առաջին զանգվածային տոնակատարության ընթացքում: «Մենք ցնցված ենք Սեուլում մահաբեր հրմշտոցի ողբերգական լուրից։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր կորցրել են սիրելի անձանց, տուժածներին շուտափույթ ապաքինում ենք մաղթում»,- …

