ՊԵԿ-ը «հարսանեկան միջոցառման» նախապատրաստության շրջանակում «տոնական հսկիչ գնումներ» է կատարել

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Գաղտնիք չէ, որ ստվերային տնտեսության առկայությունը պայմանավորված է կանխիկ գումարների շրջանառության հետ, հետևաբար, տնտեսության մեջ առկա ստվերը նվազեցնելու ու թաքցված եկամուտները հարկային դաշտ բերելու նպատակով, հարկային մարմինը միջոցներ է ձեռնարկում՝ «Անկանխիկ գործառությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգավորումների պահպանման նկատմամբ․ տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Մասնավորապես, կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները ձեռնարկել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց ընթացքում միասնական մտահղացման շրջանակում, մտացածին և ճշմարտանման տեղեկությունների օգտագործման միջոցով, «հարսանեկան միջոցառման» նախապատրաստության շրջանակում հսկիչ գնումներ են կատարվել։

Այդ նպատակով՝

– ավտովարձույթի ծառայություններ մատուցող «ՄԻԼԵՆԻՈՒՄ ՍՎԻԹ» ՍՊԸ-ից պատվիրվել է չորս ավտոմեքենա, ընդհանուր 860 000 ՀՀ դրամ արժեքով, որի համար կանխիկ վճարվել է 500 000 ՀՀ դրամ կանխավճար, սակայն գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 1 000 000 ՀՀ դրամ:

– «ՄՈՆ ԱՄԻ» ֆիրմային անվամբ ծաղիկների վաճառքով և դիզայնով զբաղվող «ՄՈՆԱՄԻ» ՍՊԸ-ից պատվիրվել է 3 500 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան ձևավորում, որի համար վճարվել է 1 000 000 ՀՀ դրամ կանխավճար, որը վճարվել է առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 990 656 ՀՀ դրամ:

– «ԱԳՆԵՍ ՔԵՅԿՍ» ֆիրմային անվամբ հարսանյաց տորթերի պատրաստման և վաճառքի գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատեր Ագնեսա Ավագյանի հրուշակեղենի խանութից պատվիրվել է 1 100 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան տորթ, որի համար վճարվել է 500 000 ՀՀ դրամ կանխավճար, որը վճարվել է առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 825 320 ՀՀ դրամ:

– «Go travel» ֆիրմային անվամբ, տուրիստական գործունեությամբ զբաղվող «ՄԻԼԱՄԱՔՍ» ՍՊԸ-ից պատվիրվել է տուրիստական ճամփորդություն դեպի Մալդիվյան կղզիներ 2 575 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ, որից 500 000 ՀՀ դրամը, որպես կանխավճար, վճարվել է կանխիկ եղանակով` առձեռն, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 700 735 ՀՀ դրամ:

– «Grace Bridals» ֆիրմային անվամբ հարսի զգեստի վարձույթով և վաճառքով զբաղվող «ԱԼՅՈՒՐ» ՍՊԸ-ի հարսանյաց հագուստի սրահում պատվիրվել է 500 000 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ հարսանեկան զգեստ, որի համար վճարվել է 100 000 ՀՀ դրամ կանխավճար, որի գանձումից հետո չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել ՀԴՄ կիրառության պահպանման կանոնները: Արձանագրված տուգանքի չափը կազմել է 206 150 ՀՀ դրամ:

– Հարսանյաց հանդիսավարների զույգին, որոնք հաշվառված են որպես անհատ ձեռնարկատեր Տարոն Իսպիրյան և անհատ ձեռնարկատեր Թամարա Պետրոսյան, առաջարկվել է վարել հարսանեկան հանդիսությունը, որի դիմաց պահանջված գումարը կազմել է 2 000 000 ՀՀ դրամ։ Այդ նպատակով կանխիկ վճարված 500 000 ՀՀ դրամ կանխավճարի դիմաց չի տրամադրվել ՀԴՄ կտրոն և չեն պահպանվել «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները: Արձանագրված տուգանքի չափը կազմում է 1 000 000 ՀՀ դրամ:

Հորդոր

Առկա իրավակարգավորումներով պայմանավորված՝ ՀԴՄ կտրոնների տրամադրումը պարտադիր է: Ընդ որում, հաճախ կանխիկ դրամով գումարի ընդունման սահմանափակումները խախտելը կարող է վկայել նաև ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործությունների կատարման ռիսկի մասին, ուստի ՀՀ ՊԵԿ-ը հորդորում է բոլոր սեփականատերերին, ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվողներին, բոլոր շահառուներին՝ ընդունել ի գիտություն օրենքի պահանջը և պահպանել կանխիկի սահմանափակման կարգավորումներն ու հարկային կարգապահությունը։

Ելնելով ստեղծված իրավիճակից և գնահատելով ստացված օպերատիվ տվյալները՝ ՊԵԿ-ը մշտապես հսկողության տակ է պահելու նշված վարքագիծ դրսևորող անձանց բացահայտումը և առկա արատավոր երևույթների կանխումը։