ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օկուպացված ուկրաինական տարածքների անեքսիայի կապակցությամբ Կրեմլում կազմակերպված արարողության ժամանակ ունեցած ելույթում «անգլո-սաքսոններին» մեղադրել է «Հյուսիսային հոսք» գազատարների վրա պայթյուններ կազմակերպելու համար։ «Անգլո-սաքսոններին պատժամիջոցները բավարար չեն։ Նրանք դիմեցին դիվերսիայի՝ անհավանական, բայց իրական՝ պայթյուններ կազմակերպելով «Հյուսիսային հոսք» միջազգային գազատարների վրա, որոնք անցնում են Բալթիկ ծովի հատակով: Փաստորեն, սկսել են ոչնչացնել համաեվրոպական էներգետիկ ենթակառուցվածքը։ …

