Կեղծ բնապահպանները, ռեսուրսային պատերազմները և «ջուրը գցած» մեր հարստությունը. ապաքաղաքական զրույց Նազելի Վարդանյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է իրավաբան, բնապահպան Նազելի Վարդանյանը: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը վաղուց՝ դեռևս 1990 թվականից Հայաստանի և Արցախի դեմ իր պայքարում օգտագործում է «բնապահպանական փաստարկները»: Պատճառն այն է, որ այդ թեման ընկալելի է, «հնչեղ» է Արևմուտքի համար, և մենք էլ պետք է խոսենք Արևմուտքի համար հասկանալի լեզվով: Այնուամենայնիվ, Բերձորի միջանցքը փակած ադրբեջանցիների բնապահպան չլինելն ապացույցների կարիք չունի: Իսկական բնապահպանները քաղաքական կարգախոսներով հանդես չեն գալիս և պահանջում են փակել հանքերը, ոչ թե հանձնել դրանք բրիտանացիների շահագործմանը:

Հաղորդման հյուրի համոզմամբ՝ ժամանակակից պատերազմները վարվում են ոչ թե վերացական «հողի», այլ բնական ռեսուրսների համար՝ Իրաքի, Սիրիայի իրադարձությունները դրա ապացույցն են: Ընդ որում, նավթը որպես ռեսուրս աստիճանաբար նահանջելու է երկրորդ պլան, դրա տեղը զբաղեցնելու է ջուրը: Այդ առումով Հայաստանը լավ հնարավորություններ ուներ: Սակայն վերջին 30 տարիների ընթացքում ջրային ռեսուրսների զգալի մասը մսխվել է անհեռատես քաղաքականության պատճառով:

Նազելի Վարդանյանը վստահ է, որ բնապահպանական խնդիրները սերտորեն կապված են մարդու իրավունքների հետ, և այդ հասկացության հետ կապված հիասթափությունները ժամանակավոր են: Հայաստանը, ըստ իրավաբանի, այդ առումով մրցակցակցային առավելություններ ունի իր հարևանների նկատմամբ, մասնավորապես, հանցավորության մակարդակը մեր երկրում ավելի ցածր է, քան անգամ Վաստանում: Պարզապես մենք պետք է օգտագործենք այդ առավելությունները:

Մանրամասները տեսանյութում:

Արամ Աբրահամյան