Փողոցում վաճառվող մսամթերք եք գնում, խնայում՝ 200 դրամ, բայց վտանգում եք ձեր առողջությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
Բոլորը

Մենք ամեն ինչ անելու ենք, որ շուկայում վաճառվի միայն սպանդանոցային ծագման մսեղեն։ Այս մասին այսօր հրավիրված «Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարվա արդյունքների ամփոփում» թեմայով ասուլիսում նշեց ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը՝ ընդգծելով՝ սպանդանոցային մորթն այլընտրանք չունի։

«Վատ միս վաճառողները, այսպես կոչված «դալալներն» ամեն ինչ անում են, մեքենայություններ են մտածում, որոնց միջոցով շրջանցում են այդ կարգը։ Ոստիկանությունն զբաղվում է այդ ամենով, կան հարուցված քրեական գործեր․ կարծում եմ՝ դա կսթափեցնի անբարեխիղճ տնտեսվարողներին, քանի որ միայն մեր տուգանքները բավարար չեն, որ ավելի զգոն լինեն»։

ՍԱՏՄ ղեկավարն անդրադարձավ փողոցային առևտրի խնդրին․ «Փողոցային վաճառքի դեպքում հնարավորություն չունենք տուգանելու, դա ՏԻՄ գործառույթն է, աշխատելով նրանց հետ՝ փորձում ենք լուծում տալ այդ խնդրին։ Սակայն այդ խնդիրը չի լուծվի, քանի դեռ փողոցից առևտուր անող քաղաքացիներ ունենք։

Փողոցում վաճառվող մսամթերք եք գնում, խնայում՝ 200 դրամ, բայց վտանգում եք ձեր և ձեր ընտանիքի առողջությունը»,- նշեց Ավետիսյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։