Դեկտեմբերի 4-ին Բաղդադում կայացել է Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 6-րդ նախարարական հանդիպումը: Իրաքի ԱԳ նախարարի նախագահությամբ անցկացված հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի, Պերուի, Բոլիվիայի, Չինաստանի, Եգիպտոսի, Հունաստանի, Իտալիայի, Իրանի, Մեքսիկայի և ՄԱԿ Քաղաքակրթությունների դաշինքի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչները։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Իր ելույթում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը կարևորել է ֆորումի դերը՝ որպես մշակութային …

