Թուրքիայի ընդդիմությունը նախագահի միասնական թեկնածուին կհայտարարի ընտրությունների օրվա հաստատումից հետո

Լուրեր

29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
Բոլորը

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը նախագահի միասնական թեկնածուին կհայտարարի ընտրությունների ամսաթիվը հաստատվելուց հետո, հաղորդում է Turkish Minute-ը։

Քըլըչդարօղլուն ելույթ ունենալով Անկարայում միջոցառման ժամանակ՝ ասել է, որ ընդդիմադիր դաշինքի կուսակցությունների առաջնորդները սովորաբար նշում են իրենց նախագահի թեկնածուին Գերագույն ընտրական խորհրդի կողմից ընտրությունների ամսաթիվը հաստատելուց հետո։

Ընդդիմադիր դաշինքը կազմված է վեց կուսակցություններից, դեռևս չի հայտարարել իրենց թեկնածուի մասին, մինչդեռ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ ինքն է լինելու «Հանրային դաշինքի» թեկնածուն, որի կազմում են իշխող «Արդարություն և զարգացում» և աջ ազգայնական «Ազգայնական շարժում» կուսակցությունները (MHP):

Քըլըչդարօղլուն ասել է, որ ընդդիմադիր վեց կուսակցությունները համատեղ կորոշեն իրենց նախագահի թեկնածուի հարցը։ Նրանք արդեն որոշել են անհրաժեշտ որակները, սակայն դեռևս թեկնածուին չեն որոշել։

Ընդդիմադիր դաշինքին քննադատում են, որ շատ ուշ է հայտարարում իրենց թեկնածուի մասին, քանի որ հունիսին նշանակված նախագահական և խորհրդարանական ընտրություններին ընդամենը վեց ամիս է մնացել։

Ընդդիմադիր դաշինքի նախագահի հավանական թեկնածուներից են Քըլըչդարօղլուն, Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն և Անկարայի քաղաքապետ Մանսուր Յավաշը, երկուսն էլ՝ CHP-ից։

Ի դեպ, Թուրքիայի իշխանությունները քաղաքական ճնշումների են ենթարկում Իմամօղլուին՝ փորձելով ազատվել վտանգավոր մրցակցից։

Հիշեցնենք, որ թուրքական դատարանը դեկտեմբերի 14-ին քաղաքապետ Իմամօղլուին դատապարտել է 2 տարի 7 ամիս ժամկետով ազատազրկման՝ Թուրքիայի ընտրական հանձնաժողովի 11 անդամներին «վիրավորելու» մեղադրանքով։ Դատարանը նաև քաղաքական արգելք է Իմամօղլուի նկատմամբ, որը պետք է հաստատի Վերաքննիչ դատարանը։

Էմմա Չոբանյան