Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստով քննարկեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծը: Ըստ նախագծի՝ Հայաստանին կտրամադրվի 100 մլն ԱՄՆ դոլար՝ լողացող տոկոսադրույքով։ Վարկը տրամադրվելու է 12 տարի ժամկետով, որից 3 տարին արտոնյալ ժամկետ է լինելու: Բյուջետային աջակցության …

