Դեկտեմբերի 9-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն ընդունեց առողջապահության նախարարության դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին, կենտրոնի աշխատակիցների, Քրեական ոստիկանության գլխավոր վարչության և ոստիկանության Արթիկի բաժնի մի խումբ ծառայողների։ Այս մասին տեղեկանում ենք ոստիկանության մամուլի ծառայությունից։ Ողջունելով ներկաներին՝ ոստիկանության պետը շնորհակալություն հայտնեց դատաբժշկական գիտագործնական կենտրոնի ողջ անձնակազմին՝ արդյունավետ համագործակցության համար։ Վահե Ղազարյանը շնորհակալություն …

