Այսօրվանից մեկնարկում է ՀՀ ներմուծվող որոշ ապրանքների լիցենզիաների տրամադրման հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը
Հունվարի 3-ից մեկնարկում է ՀՀ տարածք ներմուծվող խոշոր եղջերավոր անասունների և խոզի մսի, թռչնամսի, սերբական ծագում ունեցող պանիրների, սպիրտային թրմօղիների, տաբակ պարունակող ծխախոտի, վիետնամական ծագում ունեցող երկարահատիկ բրնձի լիցենզիաների տրամադրման հայտերի և անհրաժեշտ փաստաթղթերի ընդունման գործընթացը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից:
Փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն 10 աշխատանքային օրվա ընթացքում։