Viking Orion զբոսանավի 800 ուղևորները մեկ շաբաթ է չեն կարողանում ափ դուրս գալ՝ նավի վրա առկա միկրոօրգանիզմների պատճառով

Լուրեր

11.11.2026 | 11:26
Կառուցապատողները բարձրաձայնել են ջրամատակարարման ցանցին միանալու խոչընդոտները․ քննարկվել են լուծման տարբերակներ
11.11.2026 | 11:15
Էդուարդ Սպերցյանը Հայաստանի հավաքականի ճամբարում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 11:04
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 11:00
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Լենինգրադի մարզի Ուստ-Լուգա նավահանգստի վրա
11.11.2026 | 10:54
«Ուժեղ Հայաստան»-ի ակցիան ԵՄ ներկայացուցչության դիմաց. ՈւՂԻՂ
11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
Բոլորը

Viking Orion զբոսանավի հարյուրավոր ուղեւորներ արդեն մեկ շաբաթ է՝ չեն կարողանում ափ դուրս գալ։ Նոր Զելանդիայում և Ավստրալիայում ոչ մի նավահանգիստ նավին թույլ չի տվել կանգ առնել «կենսահեղուկի»՝ նավի կորպուսի վրա միկրոօրգանիզմների, բույսերի և սնկերի կուտակման պատճառով, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Վիկինգ Օրիոնը շարժվել է Նոր Զելանդիայի Վելինգտոն նավահանգստից դեկտեմբերի 26-ին:
Սկզբում նավին ընդունել մերժվել են Նոր Զելանդիայի Քրայսթչերչ և Դյունեդին նավահանգիստներում, այնուհետև «Viking Orion»-ը մերժումներ է ստացել Ավստրալիայի Հոբարտ և Ադելաիդա նավահանգիստներում։
Զբոսանավին օգնության են հասել պրոֆեսիոնալ սուզորդներ, ովքեր կմաքրեն նավի կորպուսը միկրոօրգանիզմներից ու բույսերից։

Նավի կորպուսի վրա բիոաղտոտումը վտանգավոր է, քանի որ նավը կարող է ներմուծել միկրոօրգանիզմներ, բույսեր, որոնք խորթ են որոշակի էկոհամակարգի համար, ներառյալ ջրիմուռները, իսկ դրանք, իրենց հերթին, կարող են իրականում ոչնչացնել կամ մեծապես փոխել էկոհամակարգը, որտեղ ներմուծվել են:
Ավստրալիայի ձկնաբուծության դեպարտամենտն ընդգծել է, որ նավի կորպուսի ստուգումը կենսածածկույթի առկայության համար և անհրաժեշտության դեպքում այն մաքրելը ստանդարտ պահանջ է նավահանգիստ մուտք գործելու համար:
Viking Orion-ում մոտ 800 ուղեւոր կա, հիմնականում՝ ամերիկացի զբոսաշրջիկներ։

Հաղորդվում է, որ Viking Orion-ը մինչև երկուշաբթի կորպուսը մաքրելուց հետո պետք է վերսկսի իր ճանապարհորդությունը և մեկնի Մելբուրն։
Նավարկության կազմակերպիչները ներողություն են խնդրել ուղևորներից այն բանի համար, որ նավը չի կարողացել կատարել նախատեսված կանգառները։

Տաթև Ֆռանգյան