Ամենուր Փաշինյանն է՝ ԲԴԽ-ում, ԱԺ-ում, ԿԸՀ-ում․ ժողովրդավարության կոնցեպտուալ զարգացում չկա․ Նորայր Նորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ

-Եթե լսենք քաղաքական գործիչներին, ամեն մեկը մի «փրկիչ» է, որ եթե ունենա իշխանություն, հրաշալի դրախտավայրի կվերածվի Հայաստանը։ Մեր քաղաքական դաշտին բոլոր ժամանակներում մի խոսույթ էլ է հատուկ եղել․ ասում են՝ կա արտագաղթ, որովհետև ես չեմ իշխանության, այլ այս քաղաքական ուժն է։ Բայց գնալով համոզվում ենք, որ «փրկիչներ» չկան, իրենց «փրկիչ»ս հայտարարողները ձախողվում են։ Ի՞նչ անել, որ քաղաքական դաշտում «փրկիչների» փնտրտուքը վերանա և քաղաքական գործիչները դադարեն խաբել մարդկանց և միշտ ճիշտը խոսեն։

-Յուրահատուկ հարց եք բարձրացնում։ Կարճ պատասխանեմ՝ այո՛, ժամանակն է հասարակությունը փրկել այդպիսի «փրկիչներից»։ Այս ամենը պայմանավորված է ինստիտուցիոնալացված համակարգի բացակայությամբ։ Քաղաքական դաշտի առողջացումը, քաղաքական գործընթացի տրամաբանության հիմքում դրված իրողություններն այն աստիճանի են խարխլված, որ հասարակությունն ապավինում է այդպիսի «փրկիչների» պոպուլիստական նկրտումներին՝ տուրք տալով նրանց ճարտասանությանը և վերջում կանգնելով կոտրած տաշտակի առաջ։ Մի հանգամանք էլ կա, որի վրա ուշադրություն կցանկանայի հրավիրել․ սա նաև մեր ժողովրդի հավաքական ենթագիտակցության վրա տեղադրված մի հանգամանք է, անհատի գործոնը կարևորվում է՝ ինստիտուտների նշանակությունը նսեմացնելով, երկրորդական դարձնելով։ Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական պրոցեսում, իհարկե, անհատի դերը կարևոր է, բայց եթե չկա համակարգ, չկա ինստիտուցիոնալացում, ապա անհատի դերը չարաշահելով՝ ժամանակ առ ժամանակ երևան են գալիս փրկիչներ, որոնք երկիրը կամ հասարակությանը կանգնեցնում են աղետի առաջ։

–Իսկ ի՞նչ անի քաղաքացին, որ քաղաքական գործիչները դադարեն իրեն խաբել։ Ունենք ծայրահեղ պոպուլիստական ռազմաազգասիրական թև, որը ժամանակին խոստանում էր Բաքուն գրավել, բայց չգրավեց։ Շատ ժամանակ այդ մարդիկ պատերազմական հռետորաբանությանն են զարկ տալիս, բայց պատերազմի ժամանակ չեն երևում, խրամատ չեն մտնում։ Եվ սա վնասարար հոսք է։ Ի՞նչ անել, որպեսզի այլևս քաղաքական գործիչները չխաբեն մարդկանց։

-Անհրաժեշտ է քաղաքական հասունություն, ռացիոնալ մտածողություն, իրատեսական մոտեցում և տվյալ պահին ռեալ հաշվարկի կարողության դրսևորում։ Պետք է հասկանալ՝ ինչ ռեսուրսներ ու հնարավորություններ ունի քո պետությունը, որովհետև պատերազմ մղելը, այլ պետության տարածք գրավելը, քո երկրի հնարավորություններն ընդլայնելը և այդ ամենը մարսելը արդի ժամանակահատվածում պայմանավորված է բացառապես ռեսուրսներով։ Անցյալ դարի Ցեղասպանությունից հետո կորցրածը վերականգնելու զգացողությունը մնացել է մեր ժողովրդի մեջ, և մեզ թվում է, որ եթե խոսում են Արևմտյան Հայաստանը վերադարձնելու կամ Բաքուն գրավելու մասին, ուրեմն դրա նախադրյալները կամ հիմքերը կան։ Բայց 21-րդ դարում մեր հասարակության ու մեր պետության առաջ այդ ամենը դնելը ոչ միայն անիրական է, այլ նաև կարող է ունեցածն էլ վտանգի առաջ դնել։

Քաղաքացին պետք է քաղաքական հասունություն ունենա, որպեսզի չհավատա այդպիսի փրկիչներին, և պետք է քաղաքական ազգ դառնալու ճանապարհ անցնենք։ Մեր հանրության որոշակի շերտի մեջ անորոշությունն է գերակայում, որոշ հատվածում՝ ապատիան։ Վախի զգացումը դուրս չի գալիս մեր հավաքական գիտակցությունից։ Մենք դեռևս կոնցեպտուալ առումով չենք հստակեցրել, թե ինչ մոդելի պետություն ենք ուզում։ Դեռ չգիտենք՝ խաղաղության Հայաստանն ինչպիսին պետք է լինի, և արդյո՞ք ունակ ենք այդպիսի Հայաստան կառուցելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան