Հայաստանում աշխատանքային իրավունքների ամենատարածված խախտումը՝ աշխատանքային պայմանագրի բացակայությունը, առավել սուր է Կոտայքի մարզում։ 132 գործատուների և 1062 աշխատողների շրջանում անցկացված համապետական հարցման արդյունքների համաձայն՝ հանրապետությունում աշխատանքային պայմանագիր չի կնքվել հարցվածների 16,7 տոկոսի դեպքում, մինչդեռ Կոտայքի մարզում հարցվածներից 25,6 տոկոսն է նշել, որ չունի աշխատանքային պայմանագիր։ ՀՀ այլ մարզերի համեմատ՝ Կոտայքի մարզն առաջին տեղերում է նաև օրական 8 ժամից ավելի …

