Եթե ՀՀ իշխանությունն ասում է Արցախին՝ գնացեք պայքարեք ձեր իրավունքի համար, մենք փրկում ենք ՀՀ-ն, թող հրաժարվի իր ստորագրություններից․ Մարգարիտա Քարամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
29.10.2026 | 18:03
ԵՄ-ն հրաժարվում է Կանադային «ասոցացված անդամի» կարգավիճակ առաջարկելուց
29.10.2026 | 17:57
Ուսումն ավարտելուց հետո առնվազն 3 տարի Հայաստանում աշխատելու դեպքում քաղաքացիները կազատվեն պարտադիր զինծառայությունից
29.10.2026 | 17:46
Վենսը նամակ է ուղարկել Իրանի ԱԽ քարտուղարին՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները՝ կանխելու Թրամփի նոր հարվածները
29.10.2026 | 17:38
Փաշինյանն ու Սլովենիայի արտգործնախարարը քննարկել են տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
29.10.2026 | 17:32
Արկադի Համբարձումյանի և նրա հետ փոխկապակցված 22 անձանց 84՝ անշարժ, 59 շարժական գույքի, 255 մեքենայի և այլ ակտիվների նկատմամբ սահմանափակումներ են կիրառվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
29.10.2026 | 17:27
Կենսաբազմազանության պահպանման և ջրային ռեսուրսների կառավարման համար անհրաժեշտ է միջազգային համագործակցություն․ Աբիսողոմոնյան
29.10.2026 | 17:17
Աջակցում եմ ՔՊ-ին, դատապարտում ընդդիմության պահվածքը. Ռուբեն Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանի հետ

-Ի՞նչ վիճակ է Արցախում։ Գիտեմ, որ Ձեր հարազատներից շատերն այս պահին շրջափակման մեջ են։

–Բլոկադան, պաշարումն ընդհանրապես պատերազմի ձևերից մեկն է․ այսինքն՝ պատերազմը չի վերջացել։ Ադրբեջանը հիմա պատերազմի այլ մեթոդաբանություն է օգտագործում, քանի որ հասկացել է, որ ռազմական գործողությունները,  սպանություններն իր համար մեծ խնդիրներ են ստեղծում։ Ադրբեջանը միշտ էլ ավելի գրագետ է աշխատել միջազգային իրավունքի և միջազգային օրենքների հետ, իրենք ամեն ինչ անում են, որ նույնիսկ իրենց ամենաստոր արարքներն ընկնեն միջազգային նորմերի շրջանակում։ Այլ բան է, որ միջազգային հանրությունում միջազգային օրենքներն ու իրավունքներն այնքան են իրար խառնվել, որ գրեթե չեն գործում։ Բայց Ուկրաինայի օրինակով տեսնում ենք, որ դեռ աշխարհում գործում է ուժի իրավունքը։

-Փաստորեն, Ադրբեջանը դեմ է ոչ միայն Ռուսաստանի առաջարկին՝ ԼՂ կարգավիճակի հարցը թողնել ապագային, այլ նաև Արևմուտքից հնչող այն գաղափարին, որ միջազգային իրավունքի մեխանիզմով խոսակցություն տարվի Ստեփանակերտի հետ անվտանգային իրավունքների շուրջ․ այսինքն՝ Ալիևը երկու գաղափարին էլ դեմ է՝ չնայած և՛ Մոսկվա է գնում, և՛ Վաշինգտոն, և՛ Բրյուսել։ Ըստ Ձեզ՝ ո՞րն է Ալիևի ծրագիրը Արցախի վերաբերյալ։

-Իլհամ Ալիևի ծրագիրը «Արցախն առանց հայերի» ծրագիրն է, և նա այդ մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել է։ Նա հայտարարել է, որ դա Ադրբեջանի ներքին խնդիրն է, որի մասին ոչ մեկի հետ չի խոսելու՝ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի, ո՛չ էլ, առավել ևս, հայերի հետ։ 30 տարի իրենց առջև խնդիր են դրել, որ Արցախն Ադրբեջանի տարածք է, և կարողացել են միջազգային հանրությանը համոզել դրանում։ Ի՞նչ ենք արել մենք․ գրեթե ոչինչ․․․

-Եվ Ադրբեջանը տարածքից է խոսում, մարդկանց մասին շատ հաճախ չի խոսում։

-Այո՛, մարդկանց ասում է՝ դուք ապրում եք իմ երկրում, պետք է ապրեք այնպես, ինչպես թելադրում եմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան