Հացադուլ, ինքնավնասում. անազատության մեջ գտնվող անձինք ծայրահեղ քայլերի են դիմում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.10.2026 | 15:37
ՌԴ ԶՈՒ-ն Դնեպրում էլեկտրագնացքի է հարվածել․ զոհվել է 13 մարդ
29.10.2026 | 15:36
Rate.Trading․ Արտարժույթի փոխանակման նոր թվային մշակույթ
29.10.2026 | 15:29
Փաշինյանը շնորհավորել է դաշնակահարուհի Սվետլանա Նավասարդյանին ծննդյան 80-ամյակի առթիվ
29.10.2026 | 15:19
Իսպանիայում եռօրյա սուգ է սկսվել գնացքների մահաբեր վթարից հետո․ երկրում բողոքի ցույց է անցկացվել
29.10.2026 | 15:10
Փաշինյանն աջակցել է ՔՊ-ականներին ԱԺ-ում ծեծկռտուքի հետ կապված // Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ․ ԼՈՒՐԵՐ
29.10.2026 | 15:10
Կարեն Առուստամյանն ընտրվեց Հաշվեքննիչ պալատի անդամ
29.10.2026 | 15:04
Նարեկ Կարապետյանը հարձակվեց և խփեց. ՔՊ խմբակցության քարտուղար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:56
Թող վերահսկեն իրենց «մեծ ֆեյքին»՝ Տարոն Չախոյանին․ Աննա Գրիգորյանը` ծեծկռտուքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:50
Կայացել է ուշուի Հայաստանի առաջնությունը
29.10.2026 | 14:44
Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:37
Դուք ուժեղ չեք․ կռիվ մի սարքեք՝ չեք ծեծվի․ Վահագն Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:32
Բոլորին պարզ է` ով է սադրիչը. Նարեկ Կարապետյանն արձագանքեց ՔՊ-ականների պնդումներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:28
Երևանում կոյուղագծի անցկացման աշխատանքների ժամանակ փլուզում է տեղի ունեցել․ մեկ մարդ մահացել է
29.10.2026 | 14:26
Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 14:20
Մի բոլ սեռական բնույթի հայհոյանքներ եք տվել․ Կոնջորյանը՝ Կարապետյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոտ կես տարի առաջ երեքամսյա հացադուլի հետևանքով կյանքից հեռացած 48-ամյա Արմեն Մնացականյանի մահը կարող էր կանխվել, եթե նրա հետ աշխատեին հոգեբանները։ Այսպիսի համոզմունք է հայտնում Մնացականյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը։

Արմեն Մնացականյանին մեղադրանք էր առաջադրվել 2020 թվականին։ Ըստ մեղադրանքի՝ Մնացականյանը 2020-ի հունվարի 1-ին Սարի Թաղում վիճաբանել էր Ռոբերտ Փափազյանի հետ, ձեռքով հարվածել նրա դեմքին, ապա իր մոտ եղած դանակով՝ մարմնի տարբեր հատվածներին` առողջությանը դիտավորությամբ պատճառելով ծանր վնաս։ Մեկ տարվա դատաքննությունից հետո Մնացականյանը դատապարտվել էր 3 տարի պայմանական ազատազրկման։ Վերաքննիչը, սակայն, բեկանել էր վճիռը և հանել պայմանական ազատազրկումը։

Պաշտպանի պնդմամբ՝ եթե Մնացականյանը և մյուս հացադուլավորները ժամանակին և պատշաճ ուշադրության արժանանային, դժբախտ դեպքերի թիվն ավելի փոքր կլիներ։ Այնուհանդերձ, Սիմոնյանի հիշողությունում դեռևս թարմ է նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հայտարարությունը՝ հացադուլ հայտարարած կալանավորների և դատապարտյալների մասով։

Ըստ նախկին նախարարի, ստացվում է, որ Մնացականյանը ևս գիտակցված գնացել է մահվան։ Փաստի առթիվ Գլխավոր դատախազությունում նյութեր են նախապատրաստվել, սակայն գործի ընթացքն այդպես էլ անհայտ է մնացել։

2022 թվականին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում մահացել է 18 մարդ։ Մոտ 2100 դատապարտյալ և կալանավոր ունեցող Հայաստանի համար թիվը բավականին մեծ է։ Անկախ Հայաստանի պատմության մեջ մահվան դեպքերի ամենաբարձր ցուցանիշը 2014 թվականին է եղել՝ 38 հոգի։ Իրավապաշտպանների և ՔԿՀ-ներում դիտորդական խմբի անդամների պնդմամբ՝ մահվան դեպքերի զգալի մասը գրանցվում է թերի բուժօգնության և անազատության մեջ գտնվող անձանց հետ ոչ ճիշտ աշխատանքի հետևանքով։

Անազատության մեջ գտնվող անձանց խնդիրների մասին տարիներ շարունակ բարձրաձայնող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը նկատում է՝ դեպքերը շարունակում են աճել, քանի որ պատշաճ քննություն չի իրականացվում մահվան դեպքերով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան