Ուկրաինայի բոլոր շրջաններում կիրակի առավոտյան օդային տագնապ է հայտարարվել։ Այս մասին հայտնել է բնակչությանն ահազանգելու լիազորված պաշտոնական աղբյուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Կիրակի գիշերը Կիևում և երկրի որոշ շրջաններում ահազանգն արդեն հայտարարվել էր, սակայն հետո այն չեղարկվել էր։ Շաբաթ օրը տարբեր ժամերին ավիահարվածի ազդանշանը հնչել է գրեթե ամբողջ Ուկրաինայում։

