Տեղի է ունեցել Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստը։ Նիստի արդյունքներով քաղաքապետարանը տարածել է հետևյալ հաղորդագրությունը։ «Համայնքային մանկապարտեզները հաջորդ տարի կհամալրվեն ինտելեկտուալ ուսոցողական գրքերով: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ գույքագրվել են կարիքներն ու առաջարկվող նյութերի փաթեթը: Երևանի քաղաքապետարանում արխիվային գործի վարումն առաջիկայում ամբողջությամբ կկազմակերպվի նոր պայմաններում: Մինչև հիմա ամբողջ արխիվը պահպանվում էր մեկ սենյակում: …

