Հայաստանը 2022-ին Վրաստանին ավելի շատ էլեկտրաէներգիա է վաճառել, քան վերջին 10 տարում միասին

Լուրեր

19.11.2026 | 23:55
ՀՖՖ նախագահի ընտրություններում Գևորգ Ղազարյանի թեկնածությունն առաջադրել է «Շիրակը»
19.11.2026 | 23:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
19.11.2026 | 23:21
Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորի երդման արարողություն
19.11.2026 | 23:14
Ինչու է Ղարաբաղից տեղահանվածների նոր կենսաչափական փաստաթղթերում ծննդյան վայր նշվում «Ադրբեջան». ՄՔԾ-ի պարզաբանումը
19.11.2026 | 22:53
Կանադայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք կսահմանվի
19.11.2026 | 22:38
ԲԸՏՄ-ն Երևանում կասեցրել է առանց ՇՄԱԳ-ի դրական եզրակացության իրականացվող յուղերի վերամշակումը
19.11.2026 | 22:24
Anthropic-ը IPO-ի միջոցով ռեկորդային 81 միլիարդ դոլար է ներգրավել․ ընկերության արժեքը գնահատվել է շուրջ 1,5 տրիլիոն դոլար
19.11.2026 | 22:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
19.11.2026 | 21:55
Մասկը կարեկցանք է հայտնել Ուկրաինայում կռվող ռուսաստանցի զինվորների նկատմամբ
19.11.2026 | 21:43
Քննարկվել են Հայաստանի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները
19.11.2026 | 21:29
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ-ի նախարարական համաժողովում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի և «ԹՐԻՓՓ»-ի նշանակությունը Հարավային Կովկասի համար
19.11.2026 | 21:15
Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2026 | 21:09
ՌԴ-ի ու Վրաստանի հատուկ ներկայացուցիչները հանդիպել են Մինսկում
19.11.2026 | 20:58
Եվրահանձնաժողովը խոշոր կիբերհարձակման է ենթարկվել
19.11.2026 | 20:44
ԵՄ-ն ընդունում է Հայաստանի եվրոպական ձգտումները, որոնք հանդիսանում են երկրի ռազմավարական ժողովրդավարական ընտրությունը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարել է, որ 2022 թվականին Հայաստանը Վրաստանին ավելի շատ էլեկտրաէներգիա է վաճառել, քան վերջին 10 տարում միասին: Այս մասին գրում է Aliq Media-ն։

Ըստ Վարդանյանի՝ 2022 թվականին Հայաստանը Վրաստան է արտահանել 365 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, մինչդեռ 2012-2021 թվականներին այդ ցուցանիշը կազմել է 242 մլն կՎտ/ժ։

Ի դեպ, Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը դեռ չի հրապարակել 2022 թվականի ամբողջական թիվը, թեև հունվար-նոյեմբեր ամիսների տվյալները ցույց են տալիս, որ Հայաստանից էլեկտրաէներգիայի ներկրումը ռեկորդային մակարդակի վրա է։

Մասնավորապես, 2022 թվականին Վրաստանը Հայաստանից գնել է 20,236 մլն դոլարի էլեկտրաէներգիա: Մինչև 2022 թվականը ամենամեծ ծավալով գնումը եղել է 2017 թվականին, երբ երկիրը Հայաստանից ձեռք է բերել 6,124 միլիոն դոլարի էլեկտրաէներգիա։

Հարկ է նշել, որ ընդհանուր առմամբ՝ 2022 թվականի 11 ամսում Վրաստանը գնել է 40,922 մլն դոլարի էլեկտրաէներգիա, 2021 թվականի նույն ժամանակահատվածում՝ 41,482 մլն դոլարի։

Հատկանշական է նաև, որ Ռուսաստանից ամենաշատ էլեկտրաէներգիան կրկին գնել է Վրաստանը` 21,007 մլն դոլարի, որին հաջորդում է Հայաստանը` 10,236 մլն դոլար և Ադրբեջանը` 9,679 մլն դոլար: