Հրաժարման ոդիսականը. ինչո՞ւ առաջխաղացման ցանկից հանվեց Մնացական Մարտիրոսյանի անունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

26.07.2026 | 23:49
ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ․ կան զոհեր և տուժածներ
26.07.2026 | 21:56
Խուդաթյանը շրջայց է կատարել Իրանում կառուցվող թունելում և ճանապարհի կառավարման կենտրոնում
26.07.2026 | 21:42
Համայնքային ոստիկանները ձերբակալել և նախաքննական մարմին են ներկայացրել լուսաձայնային ատրճանակից իր տանն օդ կրակած անձին
26.07.2026 | 20:00
Ի՞նչ արժե անվճար կայանատեղին. վճարովի օգնություն «ստայանշիկ»-ներից. ապօրինի արգելքների ՇԵՐՏԵՐԸ. ՏԵՍԱՆՅՈւԹ
26.07.2026 | 18:15
Բախվել են երկու ջրային սկուտեր․ ջրափրկարարները քաղաքացիներին դուրս են բերել լճից
26.07.2026 | 17:13
Թրամփը հետաձգել է Իրանի նկատմամբ ռազմական ճնշումը կտրուկ ուժեղացնելու ծրագիրը. NYT
26.07.2026 | 16:49
Հայկ Մարտիրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը կիսել են 1-2-րդ հորիզոնականները Dole Open 2026 շախմատի մրցաշարում
26.07.2026 | 16:23
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում
26.07.2026 | 15:20
Օդի ջերմաստիճանը կնվազի
26.07.2026 | 14:33
Օգոստոսին կգրանցվեն տարվա ամենամեծ թվով աստղագիտական երևույթները
26.07.2026 | 14:03
Դավիթ Խուդաթյանը հանդիպել է ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ
26.07.2026 | 13:40
3,2 մագնիտուդով երկրաշարժ՝ Կասպից ծովում
26.07.2026 | 13:17
Հայ ըմբիշները Բաքվում են
26.07.2026 | 12:45
Արաղչին և Կալլասը հեռախոսազրույցում քննարկել են տարածաշրջանային և միջազգային զարգացումները
26.07.2026 | 12:28
Վթարային ջրանջատում Երևանում և Արարատում
Բոլորը

Դատավոր Մնացական Մարտիրոսյանի անվան շուրջ կրքեր բորբոքվեցին նախորդ տարվա նոյեմբերին, երբ հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների կազմում ընդգրկելու համար ԲԴԽ-ն երկու թեկնածուներից նախապատվությունը տվել է հենց նրան։ Իրավական և քաղաքական դաշտում բուռն քննարկումներ սկսվեցին, հնչեցին քննադատություններ, թե ինչո՞ւ է աղմկոտ դատավճիռներով հայտնի Մարտիրոսյանն առաջխաղացվում։ Մոտ մեկ ամիս տևած խմորումներից հետո ԲԴԽ-ն տարվա վերջին աշխատանքային օրը հայտարարեց, որ որոշում է կայացվել Մարտիրոսյանի անունը հանել թեկնածուների ցուցակից։ Ի վերջո, ի՞նչ է տեղի ունեցել և ինչո՞ւ է հայտնի դատավորի անունը դուրս մնացել առաջխաղացման ցուցակից։

Քաղաքական մի շարք աղմկահարույց գործերով հայտնի Մնացական Մարտիրոսյանը շուրջ 20 տարվա գործունեության ընթացքում հանրության շրջանում երբեք միանշանակ չի ընդունվել։ Նրա «ձեռքի տակով» են անցել նախկին ընդդիմադիր, այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Վարդան Ջհանգիրյանի, «Մարտի 1»-ի գործով քաղաքական գործիչների, Շանթ Հարությունյանի և հանրային հնչեղություն ունեցող այլ դատավճիռներ: Հետագայում այդ դատական ակտերից շատերը հասան մինչև Մարդու իրավունքների Եվրոպական դատարան և ընդդեմ Հայաստանի վճիռներ կայացվեցին՝ ՀՀ Կառավարությանը պարտավորեցնելով տասնյակ հազարավոր եվրոների հասնող փոխհատուցումներ վճարել: Մարտիրոսյանի վերաբերյալ բացասական եզրակացություն էր տվել նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, Խորհուրդը, սակայն, այլ մեկնաբանություն ուներ։

Մնացականյանի առաջխաղացումը խնդրահարույց էին որակել անգամ իշխանական թիմի որոշ անդամներ։

Factor TV-ի տեղեկություններով՝ Մնացական Մարտիրոսյանի թեկնածությանը դեմ են եղել արդարադատության նախկին նախարար, այժմ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, նախկին փոխնախարար, այս պահին ԲԴԽ անդամ Երանուհի Թումանյանցը և ԲԴԽ դատավոր-անդամ Վիգեն Քոչարյանը: Եթե իշխանական թևը բացեիբաց չէր արտահայտվում որոշման դեմ, ապա քաղհասարակությունն առաջին օրվանից շեշտում էր՝ Մարտիրոսյանի անունը պետք է հանվի ցուցակից։

Մարտիրոսյանի համար, սակայն, նման բուռն քննարկումները և քննադատություններն անսպասելի չէին։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Մարտիրոսյանը նշել էր՝ քննադատություններին վերաբերվում է ըմբռնումով։

«Ես ձգտել եմ ընդգրկվել ՀՀ Հակակոռուպցիոն դատարանի դատավորների ցանկում՝ անկախ մամուլի հրապարակումներից ու դատական ակտերի բեկանումներից։ Ինձ համար սպասելի են եղել կոռուպցիոն հանցագործությունների քննություն իրականացնող դատավորների ցանկում ընդգրկվելու վերաբերյալ հնարավոր քննադատությունները։ Ինձ համար պարզ է, որ քննադատությունների հեղինակները, օգտվելով  կարծիք արտահայտելու իրենց իրավունքից, ներկայացնում են դրանք։ Քննադատություններին վերաբերում եմ ըմբռնումով՝ երբեմն նաև արձանագրելով, որ քննադատողն իրականում ծանոթ չէ խնդրին, կարծիքը ձևավորել է դեղին մամուլում տեղ գտած և իրականությանը չհամապատասխանող հրապարակումների ազդեցության տակ»,- նշել է Մարտիրոսյանը։

Այս հարցազրույցից ընդամենը երկու օր անց բուռն քննարկումները վերսկսվեցին․ ԲԴԽ-ն նոր հայտարարություն տարածեց՝ այս անգամ հայտնելով, որ Մնացական Մարտիրոսյանի անունը հանվել է թեկնածուների ցուցակից՝ իր գրավոր դիմումի համաձայն։ Թե ո՞րն է եղել դիմումի պատճառը, դատավորը չի մանրամասնում։ Այնուամենայնիվ, այդ պատճառների մասին կուլիսային տեղեկություններ էին շրջանառվում, որոնց համաձայն՝ Մարտիրոսյանն անգամ հավակնում էր Հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնին։

Լրատվամիջոցներից մեկում տեղեկություն էր տարածվել, թե Մարտիրոսյանի անունը թեկնածուների ցուցակից հանվել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան հորդորով, որը տևական ժամանակ է՝ Հայաստանում աջակցում է կոռուպցիայի դեմ պայքարին։ Factor TV-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ դեսպանատունը, ըստ էության, ո՛չ հերքում, ո՛չ էլ հաստատում է տեղեկությունը։

«Սա ներքին հարց է Հայաստանի կառավարության համար։ Մենք աջակցում ենք Հայաստանի կառավարության այն ջանքերին, որոնք նպատակաուղղված են կոռուպցիայի վերացում, թափանցիկ, հաշվետու և արդյունավետ դատաիրավական համակարգ ու մարդու իրավունքների նկատմամբ հանձնառություն պահանջող Հայաստանի քաղաքացիների ակնկալիքների գոհացմանը»,- ասվում է դեսպանատան պատասխանում։

Factor TV-ն այս հարցով դիմեց նաև Բարձրագույն դատական խորհրդին։ Լրատվության բաժնից պատասխանեցին, որ չեն մեկնաբանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան